Ռազմական 

Քիչ անց նկատեցի, որ քողարկիչ ռազմազգեստով մեկը մտավ դիրքի խրամատ. պատմում է զինծառայող Գուրգեն Հովհաննիսյանը

Հրամանատարական կետից թիկունքային ճանապարհով հասնում եմ հարավարեւելյան դիրքերից մեկը: Այն քառօրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների կիզակետում չէր, բայց հիմա ռազմավարական նշանակություն է ձեռք բերել: Սակայն այստեղ եմ եկել ոչ թե ծավալված ինժեներական աշխատանքների, մարտական հերթապահության ականատեսը դառնալու համար, այլ հայկական բանակի ավագ սերժանտին հանդիպելու:

Գուրգեն Հովհաննիսյան: Այս անունը սահմանի ողջ երկայնքով դարձել է կամքի հոմանիշ: Նրան փորձառու զինվորականները կարճ են բնութագրում` գեներալի ինքնուրույնությամբ ժամկետային զինծառայող: Իսկ ես Գուրգենին նմանեցնում եմ հարեւանի այն տղային, որը միշտ պատրաստ է բոլորին օգնելու, որը նաեւ հրաշալի ընկեր է:

«Մարտի ժամանակ մեկն, ասես, ինձ օգնում էր: Նա ներսից կառավարում էր ինձ` գնդացրորդիդ, այ, այստեղ դիրքավորիր, դիպուկահարին տար էն մյուս կողմը: Ասում էր` դու հրամանատար ես, մի՛ լռիր, խոսի՛ր տղաներիդ հետ, ուժ տուր նրանց: Ես էլ անընդհատ կրկնում էի` տղե՛րք, չենք նահանջելու, չենք զոհվելու, լսո՞ւմ եք: Մենք դեռ պիտի իջնենք զորամաս, մենք դեռ իրար հետ պիտի ծնունդ նշենք… Իսկ ամեն ինչ սկսվեց գիշերվա ժամը երկուսին,-վեր բարձրացնելով հոնքերը` ասում է ավագ սերժանտը:-Նոր էինք դիրք բարձրացել: Անօդաչու թռչող սարք նկատեցի: Այդ մասին տեղեկացրի գումարտակի հրամանատարին: Նա հրամայեց. «Անցե՛ք շրջանաձեւ պաշտպանության»: Զբաղեցրինք մեր տեղերը»:

Աղբյուրը՝ ՍԼԱՔ:

Նույն շարքից