Տնտեսություն 

Անասնագլխաքանակը նվազում է, կաթնամթերքի արտադրությունն աճում. Ինչի՞ հաշվին

analitik.am

Խոզերի գլխաքանակը 2019 թ-ի հունվարի մեկի դրությամբ կազմել է 197 877, այծերի գլխաքանակը` 22 552, ձիերինը`մինչև 10 748 գլուխ:

Ընդ որում, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը Հայաստանում կազմել է 571 861:

Ընդ որում, կովերի գլխաքանակը նվազել է 4,8 %-ով`մինչև 253 990:

Կրճատվել է նաև ոչխարների գլխաքանակը` 3,5 %-ով` մինչև 615 705, թռչուններինը` 5,8 %-ով` մինչև 4 152 052:

Համեմատության համար 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ կովերի գլխաքանակը կազմել է 313 հազար 872, խոզերինը 142 հազար 432 գլուխ, ոչխարներինը և այծերինը 713 հազար 879 գլուխ:

Ինչպես տեսնում ենք Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով խոշոր և մանր եղջերավորների կրճատում է գրսնցվել, մի քանի տարվա կտրվածքով միայն խոշոր եղջերավորների աճ կա, սակայն դա էլ նախորդ տարվա համեմատ կրճատվել է:

Ահա այս տարի, հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 7 957.1 հազար տոննա պանիր, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.6 %-ով։ Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այս տարի 36.5 %-ով աճել է թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 2 հազար 653.6 տոննա, 29.8 %-ով ավելացել է կաթնաշոռի արտադրությունը՝ կազմելով 744.1 տոննա, 34.7 %-ով՝ մածունի արտադրությունը (3 հազ. 930.3 տոննա)։

Նշենք նաև, որ կաթի արտադրության ծավալներն էլ աճել են 43.5 %-ով. եթե 2018 թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել էր 2 մլն. 58.8 հազար լիտր կաթ, ապա այս տարվա հինգ ամիսներին՝ 2 953.9 լիտր։

Վիճակագրության համաձայն, հունվար-մայիսին 33.3 %-ով ավելացել է նաև պաղպաղակի արտադրությունը՝ կազմելով 5 352.2 հազար լիտր։ Կաթի ծավալն ավելացել է այն պարագայում, երբ կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատ կրճատվել է, և ընդհանրապես անասնագլխաքանակի կրճատում կա, ապա ինչպես է կաթնամթերքի արտադրության աճ գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում:

Անասնագլխաքանակի կրճատման և կաթնամթերքի ծավալների ավելացումը ստիպում է ենթադրել, որ կաթնամթերքի որոշ քանակությունը արտադրողները «ստեղծագործում են» կաթի փոշուց, որն ի դեպ չեն էլ ժխտում, պնդելով, որ կաթը սեզոնային է, իսկ սեզոնի անցնելուց հետո պետք է շուկան պահել, սակայն նման մեծ տարբերություն կարծես թե չի գրանցվել նախկինում:

Իհարկե, կաթնամթերքի մեջ կաթի փոշու օգտագործումը միշտ էլ եղել է և նորություն չէ, սակայն, երբեմն շուկայի տվյալներն ավելի շատ տարբերություն են գրանցում, որը ԱՎԾ-ում «կարգավորվում էր»`աճեր ցույց տալով:

Ի դեպ, նշենք, որ վիճակագրական ծառայության պետին 2018 թ-ին շատերը կարծում էին, որ կազատեն աշխատանքից, քանի որ ԱՎԾ-ի աշխատանքը վիճակագրության մասով ավելի շատ բնորոշվում է որպես «նկարչություն», սակայն, ինչպես երևում է, ներկա իշխանություններին ևս Ստեփան Մնացականյանի ծառայությունները ձեռնատու են`ներկապնակն էլ ավելի խտացված գույներով է մատուցվում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից