Տնտեսություն 

ՀՀ մարզերի քաղաքներում աղքատության մակարդակն աճել է. ՏԶՆԿ

analitik.am

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է աղքատության մակարդակի փոփոխությանը 2017-2018թթ.-ին:

2018թ.-ին աղքատության մակարդակը 2017թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: հհ վկ տվյալների համաձայն՝ հհ բնակչության մոտ յուրաքանչյուր չորրորդի (շուրջ 700 հազար մարդ) ամսական սպառումը ցածր է եղել  վերին աղքատության գծից՝ 42,621 հհ դրամից: պարենային աղքատության գծից՝ ամսական 24,827 հհ դրամ ցածր սպառման մակարդակ ունեցող ծայրահեղ աղքատ բնակչությունը կազմել է 1.0% (շուրջ 30 հազար մարդ), որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.2 տոկոսային կետով: 2017թ.-ի համեմատ 2018թ.-ին ք. երևանում աղքատության մակարդակը կրճատվել է՝ կազմելով 19.9%, մինչդեռ այլ քաղաքային բնակավայրերում աղքատության մակարդակը բարձրացել է՝ կազմելով 30.3%, ինչը նշանակում է, որ 2018թ.-ին երևանից դուրս այլ քաղաքներում աղքատության մակարդակը գերազանցել է երևանում գրանցված աղքատության մակարդակին 10.4 տոկոսային կետով (տե՛ս գծապատկեր 1):

գծապատկեր 1. աղքատության մակարդակը հհ-ում 2018թ.-ին

Այս ցուցանիշները փաստում են այն մասին, որ, ընդհանուր առմամբ,  2018թ.-ին որոշակիորեն խորացել է տարածքային զարգացման անհավասարությունը ք. երևանի և  հհ մարզերի քաղաքների միջև: 2018թ.-ին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է շիրակի մարզում՝ 42.2%, որին հաջորդել է լոռին՝ 29.4%, իսկ ամենացածր մակարդակը գրանցվել է արագածոտն մարզում՝ 16.2%, որին էլ հաջորդել է սյունիքի մարզը՝ 16.7%:

այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում աղքատության մակարդակը 2017թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: ուշագրավ է, որ թեպետ երևան քաղաքում աղքատության մակարդակը նվազել է 2.5 տոկոսային կետով, սակայն հհ մարզերի քաղաքներում այն աճել է 2.4 տոկոսային կետով՝ կազմելով 30.3%:  հհ բնակչության բևեռացումն, ըստ եկամուտների ցուցանիշի և սպառման, ևս խորացել է, ինչը փաստում է, որ 2018թ.-ին հհ տնտեսական աճը հավասար չափով չի նպաստել յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավմանը:

Նույն շարքից