Տնտեսություն 

Հայաստանում էլէներգիայի արտադրությունը նվազել է․ հետևանքները՝ ամփոփ

Հայաստանում 2019 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 6 մլրդ 253.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.7 տոկոսով։

Ընդհանրապես էլէներգիան ավելանում է, երբ տնտեսությունն է զարգանում և հակառակը: Եվ քանի որ այս ոլորտը ֆիքսված թվեր են, այն հնարավոր չէ նկարչական փոփոխությունների ենթարկել, այդ դեպքում կարելի է ենթադրել, որ մեր երկրի տնտեսությունն այս տարի նահանջ է ապրել:

Այս տարվա 10 ամիսներին ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 11.7 տոկոսով և կազմել 2 մլրդ 532.3 մլն կՎտ ժամ,  ջերմային էներգիայի արտադրությունը՝ 28.5 տոկոսով՝ կազմելով 20.1 հազար հեգաջոուլ:

Հայաստանի ՋԷԿ-երն օգտագործում են Իրանից ստացված էլէներգիան ու գազի ստացումը հարևան երկրից կայուն է: Այստեղ հարց է առաջանում, թե ինչ է լինում այն գազի հետ, որը ստացվում է Իրանից, սակայն չի օգտագործվում:

Այս տարի ավելացել է ՀԷԿ-երի արտադրության ծավալները, շուրջ 6.7 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 97.9 մլն կՎտ ժամ։

Այս ոլորտը որքան էլ նպաստավոր է Հայաստանի համար՝ էներգետիկ անխակություն է ապահովում, սակայն բնությանը հասցված վնասներով, մասնավորապես՝ կենսաբազմազանությանը, ջրային և հողային ռեսուրսներին դժվար համեմատելի է ՀԷԿ-երի տված օգուտի հետ: ՀԷԿ-երն այս տարի արտադրել են Հայաստանի ողջ արտադրված էլէներգիայի երրորդը: Եվ եթե նկատի ունենաք, որ ՀԷԿ-երն էժան էլէներգիա են արտադրում, իսկ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը չի փոխվում, կարող ենք ասել, որ ոլորտում ոչինչ չի փոխվել իշխանափոխությունից հետո, առնվազն այս ոլորտում:

ՀՀ էլէներգիայի արտադրության ոլորտում էական տեղ ունի Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը՝ ՀԱԷԿ-ը: Այն այս տարի արտադրել է 1 մլրդ 609.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թվականի հունվար-հոկտեմբերի  համեմատ 1.2 տոկոսով ավելի է:

Որքան էլ դժվար է Ատոմակայանի գոյության հետ հաշտվել, սակայն այն մեր անվտանգության երաշխիքներից է: Ատոմակայանի փակման գործում հատկապես Թուրքիայի ակտիվությունը տարիների ընթացքում ավելանում է: Մեր դարավոր «բարեկամին» խանգարում է ատոմակայանը և որոշ հայաստանյան ուժեր, որոնք ամեն կերպ փորձում են փակել ատոմակայանը, կամ խնդիրներ ստեղծել այս կայանի բնականոն աշխատանքի համար։ Պարզապես պետք է հասկանան, որ հանուն փողի պետք չէ երկրի անվտանգության վրա խաչ քաշել, ինչքան էլ փողը շատ լինի:

Արդեն արևային էլեկտրակայանների արտադրության ոլորտում այս տարի աճ է գրացնվելլ: Արևային կայաններն արտադրել են 11.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 159.1 տոկոսով:

Արևային էլեկտրկայաններն իհարկե լավ ռեսուրս են երկրի անկախ էլէներգիայի համար, սակայն այստեղ խոսում է  բիզնես շահը և կա գյուղնշանակության հողերի ու շրջակա միջավայրի խնդիրը:

Հսկայական տարածքներ են տրվում արևային կայաններ կառուցելու համար, արևային էլէներգիայի ինքնարժեքը ցածր է, սակայն ինչպես ՀԷԿ-երի պարագայում ՀՀ էլէներգիայի սակագինը չի նվազում: Ուղղակի այս ոլորտը հարվածում է  գյուղատնտեսությանը, որն առանց այն էլ անմխիթար վիճակում է և հետընթաց է ապրում:

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա ՀՀ արտադրած էլէներգիայի առումով կարելի է եզրակացնել, որ տնտեսությունը չի զարգացել, էժան արտադրված էլէներգիայի պարագայում սակագինը չի նվազել: Բացի այդ, թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում և վնասում շրջակա միջավայրը. ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս տարվա Հայաստանի արտադրած էլէներգիայի մասին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից