«Յուրաքանչյուր հոդված հրապարակելուց հետո Վահանը զանգում էր ինձ և հարցնում` «Ջեյմս, ինձ դեռ կուսակցությունից չեն հեռացրե՞լ»: Ես` ասում էի՝ չէ Վահան ջան, չեն հեռացրել: Վահանը շարունակում էր՝ «նայի, եթե հեռացնում են, թող հեռացնեն, մեկա՝ ես գրելու եմ»: Իսկ կուսակցությունում բոլորը ուրախ էին, սպաում էին Վահանի հոդվածներին»,- Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսի ժամանակ հիշեց հրապարակախոս Հարություն Հարությունյանը: Նա շարունակեց իր խոսքը. «Քեզ չեն հեռացրել կուսակցությունից, քեզ կարոտել են»:
Այսօր էլ Վահան Հովհաննիսյանի ասածներին սպասում են շատ-շատերը: Գրքի նախաբանում Հարություն Հարությունյանը գրել է՝ «Վահանի հոդվածներին սպասում և կարդում էին և՛ նրան սիրողները, և՛ չսիրողները»:
Երկլեզու գրքում (հայերեն, ռուսերեն) ընդգրկված են Հովհաննիսյանի համանուն խորագրով հոդվածաշարը` 4 մասից բաղկացած:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Վահան Հովհաննիսյանի ընտանիքի անդամներ, կուսակից ընկերներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ: Նրանք բոլորն էլ իրենց խոսքում նշում էին, որ կարոտել են ընկեր Վահանին, նրա խոսքին ու խորհուրդներին:
Վահան Հովհաննիսյանի ընկեր, արձակագիր Ռոլանդ Շառոյանն ասաց. «Վահան Հովհաննիսյանն այն քիչ մարդկանցից էր, ով ամբողջ իր կյանքը, մտածողությունը նվիրում էր հայրենիքն և հայրենիքի գաղափարին»:
Ներկա էին դաշնակցական ընկերներ, լրագրողներ, որոնք երկար տարիներ աշխատել են Վահան Հովհաննիսյան քաղաքական գործչի հետ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատգամավորներ, հարազատներ, ընտանիքի անդամներ. շնորհանդեսին ներկա մարդկանցից յուրաքանչյուրը Վահան Հովհաննիսյան մարդու ու քաղաքական գործչի հետ կապված բազմաթիվ պատմություններ ուներ: Նրանց բոլորին, նախ, միավորում էր այն, որ Վահան Հովհաննիսյանը, սովորության համաձայն դիմում էր իր յուրահատուկ դիմելաձևերով:
Վահան Հովհաննիսյանի նախորդ` «Մանդիլիոն» գրքի շնորհանդեսի ժամանակ, երբ Վահան Հովհաննիսյանը ողջ էր, նա Վահան Հովհաննիսյանին նվիրել է գրիչ, որը սկզբում չի գրել:
Վահան Հովհաննիսյանի ընկեր, մշակույթի նախկին նախարար, դաշնակցական Ռոլանդ Շառոյանն իր խոսքում նկատեց. «Այն քիչ մարդկանցից մեկն է, որ ամբողջ իր կյանքը, մտածողությունը հայրենիքն էր և հայրենիքի գաղափարն էր: Եվ ամենամեծ գործը, որ արեց իր ներկայությամբ, մեծ հարստությունը, որ ուներ իր մեջ, նա ուղղակի առաջ մղեց, լայն քաղաքական պողոտա բացեց հայ քաղաքական մտքի զարգացման համար։ Շատ մեծ գործ արեց»:
«Վերջապես ո՞վ էր Վահան Հովհաննիսյանը»,- գրքի նախաբանում հարցնում է Հարություն Հարությունյանը ու պատասխանում. «Ժամանակի մարտահրավերը նրան ստիպեց զբաղվել քաղաքականությամբ, բայց քաղաքական գործիչ լինելուց բացի, նա առաջին հերթին մեծ մտավորական էր, հնագետ-պատմաբան, հրապարակախոս և ամենակարևորը` հրաշալի ընկեր ու ՀԱՅ, ում միակ ցանկությունը հզոր, ժողովրդավարական , աշխարհի հետ մրցունակ երկիր ունենալն էր»,-Հարություն Հարությունյանը գրել է գրքի նախաբանում , որին զուգահեռ արել մի քանի եզրահանգումներ մեր ազգային բնավորության մասին:
Մի անգամ Վահան Հովհաննիսյանին հարցրել էին, թե որն է ամենաբարձր պաշտոնը, որ կցանկանար ստանձնել: Ասել էր` Կարսի նահանգապետ:



