Միջազգային 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը թարգմանչի սխալի զոհն է դարձել

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին վերագրվող հայտարարությունն այն մասին, թե դաշինքն իր զորքը կարող է տեղակայել որտեղ ցանկանա,  հասցրել է սկանդալի պատճառ դառնալ:

 

Սակայն «Ռոսիյսկայա գազետա»-ն նշում է, որ Լեհաստան այցելած պաշտոնյայի վտանգավոր ձևակերպումն ընդամենը թարգմանչի սխալի հետևանք է:

 

Ըստ աղբյուրի՝ լեհական հեռուստատեսությունը հաստատել է, որ պաշտոնյան նման բան չի ասել, սակայն թարգմանիչն անգլերենից լեհերենի թարգմանելիս, ըստ էության, իր կողմից է արել այդ հավելումը: Այն, ինչ ասվել է լեհերենով զորքերի ցանկացած տեղ տեղակայելու մասին՝ անգլերեն խոսքում չի եղել:

 

Իսկ Ստոլտենբերգն ընդամենը հայտարարել է, որ հաջորդ տարի իրենք կորոշեն արագ արձագանքման ուժերի տեղակայման հարցը:

Նույն շարքից