Հոգեբանի անկյուն 

Նոր բջիջները «սպանում են» մանկության հիշողությունը

 

Գիտնականները պարզել են, թե ինչու մեր մեծամասնությունը չի հիշում վաղ մանկության ժաման տեղի ունեցած իրադարձությունները, իսկ ավելի կոնկրետ՝ առաջին երեք տարիների ընթացքում:

 

Տորոնտոյի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հիշողության նման կորուստը պայմանավորված է նոր բջիջների ձևավորմամբ՝ նեյրոգենեզով:

 

Դրա շնորհիվ հին հիշողությունները մաքրվում են՝ իրենց տեղը զիջելով նորերին: «Նոր բջիջների ձևավորումը ջնջում է հին իրադարձությունները», համոզված է նեյրոբիոլոգ Պոլ Ֆրանկլանդը:

 

Նրա կարծիքով՝ նման բնական ոչնչացումը փրկում է ուղեղը ինֆորմացիոն գերծանրաբեռնվածությունից:

Հայտնի է, որ նոր նեյրոնները ակտիվորեն ձևավորվում են վաղ տարիքում, իսկ հետո նրանց ձևավորումը դանդաղում է, իսկ ավելի ուժեղ՝ հասուն տարիքում: Գիտնականները ուսումնասիրել են թե ինչպես է ազդում նեյրոգենեզը կենդանիների հիշողության վրա: Նրանք բացասական էներգիա են հաղորդել տարբեր տարիքի մկների և փորձի արդյունքում պարզվել է, որ նույնիսկ մեկ ամիս անց հասուն մկները հիշեն իրենց հետ կատարվածը, իսկ  փոքրիկ մկների հիշողությունից դրանք ջնջվել են շատ արագ: 

Նույն շարքից