Հոգեբանի անկյուն 

Երեխան, որը կարող է դառնալ թագավոր. բացահայտում ենք կյանքի իմաստը

Ձեզ ենք ներկայացնում Միխայիլ Լայթմանի հետաքրքիր հարցազրույցը՝ մարդ-բնություն կապի, բնության համակարգում մարդու ունեցած դերի ու մարդու՝ ինքնառեալիզացիայի կարողության մասին:


-Հարգելի Միխայիլ Լայթման, մի կողմից մարդը բնության մասնիկն է, և այդ առումով այն, ինչ կատարվում է բնության մեջ, ուղղակիորեն ազդում է նրա վրա, մյուս կողմից նա իրեն դնում է ամեն ինչից ու բոլորից վեր: Իրականում ի՞նչ դեր ունի մարդը բնության համակարգում:


-Մարդն, անկասկած բնության մասնիկն է: Մեր մարմինը պատկանում է կենդանական «աստիճանին»: Մարդը սկսվում է այնտեղ, որտեղ սկսում է գործել բանականության ուժը: Մարդը իր երեխաներին է փոխանցում ոչ միայն գոյատևելու փորձը, այլ նաև իմաստությունը, գիտական ներուժը. Աշխարհաճանաչողությունը:


Կենդանական աշխարհը կառավարվում է բնազդներով և չի հարցնում՝ որտեղից են գալիս հրամանները, որոնց իրենք ենթարկվում են: Մարդը հարց է տալիս՝ ինչու՞ է այսպես պատահում և հնարավոր է արդյո՞ք այլ կերպ անել: Նա փնտրում է հնարավոր տարբերակներ՝ դուրս գալու տհաճ իրավիճակներից և ավելի մեծ հարմարավետություն ունենալու համար: Եվ չնայած մարդկանց համար ևս մեծ կարևորություն ունեն բնազդները, որոնք փոխանցվում են ծնողներից երեխաներին, այնուամենայնիվ, նրանք ամբողջ կյանքում սովորում են:


-Գլխավորապես ի՞նչն է առանձնացնում մարդուն ամբողջ բնությունից:

-Մարդը ունի ընտրության ազատություն. Կյանքի յուրաքանչյուր իրավիճակում նա հնարավորություն ունի լավ կամ վատ վարվելու դիմացինների հետ՝ իհարկե, միշտ ելնելով սեփական շահից: Եվ միայն մարդն է օժտված կործանարար ուժով և կարող է վնասել ինքն իրեն. Դա էգոիզմի ուժն է: Եվ մենք կատարում են այդ ուժի հրամանները, նույնիսկ հասկանալով, թե ինչի է տանում դա մեզ:


Տեսնելով, որ գտնվում են պատերազմի շեմին, մենք միևնույն է կանգ չենք առնում և պատրաստ ենք մեռնելու, որովհետև մեր էգոիզմը ավելի ուժեղ է, քան  ինքնապահպանման բնազդը: Կենդանիները, փորձելով ազատվել հետապնդումից, կարող են թողնել իրենց ձագերին: Սերունդների շարունակման բնազդը ասում է, որ մեծ և առողջ սերունդը ավելի կարևոր է, քան փոքր ու թույլը, այդ պատճառով էլ առաջին հերթին նա պետք է փրկվի:

Կենդանիները պայքարում են իրենց տարածքի, սնունդի ու սերունդների շարունակության համար: Իսկ երբ տեսնում է, որ ինքը թույլ է մրցակցից, թողնում հեռանում է առանց ամոթի և խղչի խայթի: Իսկ մարդը պատրաստ է պատերազմելու «ճշտի», «արդարության» համար, բայց այդ ամբողջ նրա հպարտության և էգոիզմի արդյունքն է: Դրանով նա ռեալիզացնում է մարդկային ԵՍ-ի իր զգացումը:

Ֆիզիոլոգիապես մենք ոչնչով չենք տարբերվում կենդանիներից: Մեր մեջ մարդը դա մեր հպարտությունն է, նախանձը,  պատվասիրությունը, հենց դրանով ենք մենք տարբերվում կենդանական աշխարհից: Բացի այդ մենք կարող ենք  իշխել բնության վրա՝ սպանել կենդանիներին, փակել նրանց վանդակներում, նրանց դարձնել տնային կենդանիներ: Բայց դրա հետ միասին մենք նույնպես կառավարվում ենք բնության կողմից:

 

-Հիմա մենք կառավարող ենք թե՞ կառավարվող:


-Եթե ես չգիտեմ ինչ է լինելու հաջորդ վայրկյանին, կամ եթե ես չեմ կարող կառավարել իմ ապագան, ապա դա ինձ դնում է մյուս կենդանիների հետ նույն հարթության վրա: Մեզ տվել են հնարավորություն՝ իշխելու անկենդան, բուսական ու կենդանական աշխարհին, բայց ոչ ինքներս մեզ:

Սրանում է հենց մարդու ողբերգությունը, ով թվում է այնքան ուժեղ, հասուն, զարգացած ինտելեկտով, գիտակցությամբ, հզոր տեխնոլոգիաներով, բայց կապված սեփական ճակատագրի  ու ապագայի հետ՝ նա ամբողջությամբ բնության իշխանության տակ է:



-Վախը վաղվա օրվա նկատմամբ մեծ խնդիր է: Բայց, թվում է, մենք դրան սովորել ենք, այո՞:


- Ենթագիտակցորեն մարդը կախված է ներկա րոպեից:  «Ես ուզում եմ» և «Ես ունակ չեմ» զգացումների անհամապատասխանությունը ստորացնում է մարդուն  և նրան դարձնում ավելի թույլ, քան որևէ կենդանի օրգանիզմի, որը ուղղակի ապրում է, իսկ երբ գա ժամանակը, կմեռնի: Այն չի ընկալվում կյանքի ու մահվան մտածմունքներում, բայց մարդը, ով մի փոքր բարձրացել է սովորական մակարդակից և պլաններ է կազմում ապագայի համար, տեսնում է,թե որքան այն իր իշխանությունից դուրս է:



-Բայց մենք միևնույն է փորձում ենք ինչ-որ բաներ գուշակել՝ եղանակը, դոլարի փոխանակման կուրսը և երբեմն նաև ապագան:


-Բայց բոլոր այդ գուշակությունները արդյունքում իրականությանը չեն համապատասխանում: Ինչ-որ անկանխատեսելի բաներ են լինում՝ պատերազմներ, բնական աղետներ և ամբողջ աշխատանքը ջուրն է ընկնում:

Մենք քիչ-քիչ ենք հասկանում՝ որքան փոքր ու դժբախտ ենք: Նանոտեխնոլոգիաները զարգացել են այն աստիճանի, որ թույլ են տալիս մոլեկուլներից հավաքել ամեն ինչ, ներառյալ սննդամթերքներ և մարդու օրգաններ: Միևնույն ժամանակ ապագան մեզ համար շարունակում է մնալ լրիվ անհայտ: Նույնիսկ, եթե մենք կարողանանք երկարացնել մեր կյանքը 200 կամ 500 տարի, այնուամենայնիվ այն այդպես էլ մեզ համար անհայտ կմնա և դրա հետ միասին՝ ինչ իմաստ ունի այն ամենը, ինչ մենք անում ենք:

 

-Բայց ի վերջո՝ կարո՞ղ ենք մենք իմանալ մեր ապագան:


-Դա մեր զարգացման հաջորդ աստիճանն է: Աստիճանաբար մենք գալիս ենք այն ընկալմանը, որ գոյություն ունի մարդու էվոլյուցիայի ծրագիր, որը պտտվում է շատ արագ՝ վայրկյան առ վայրկյան անկենդան աշխարհի էվուլյուցիայի համեմատությամբ: Եվ այդ ծրագրի հետ կապված՝ մենք նույնքան անիշխան ենք, որքան որ կենդանիները: Մենք միայն ստիպված կատարում ենք բոլոր այն մտքերն ու ցանկությունները, որոնք առաջանում են ամեն վայրկյան:

 


-Այդ ծրագրով նախատեսված է, որ մարդ  ի վերջո իրեն հարց տա՞  «Որն է իմ կյանքի իմաստը»:

-Եթե մարդը չպարզի այդ հարցը, նա ամբողջությամբ կդեգրադացվի: Եթե չկա հստակ պատասխան վաղվա օրվա հետ կապված, ուրեմն ոչ մի իմաստ չունի նաև այսօրվա օրը: Մենք տեսնում ենք ինչ է կատարվում այսօր՝ մշակույթը, գիտությունը, ռեալ փոփոխություն չի կրում: Նոր սերունդը իրականում դժբախտ սերունդ է: Չէ որ մեզ պետք չէ պայքարել գոյատևելու համար: Ստացվում է, որ մեր «կենդանին» կուշտ է, իսկ մարդկային հարցին պատասխան չկա և չի էլ լինելու: Եվ մարդը, իր անիմաստության մեջ ավելի ներքև է իջնում: Այսպիսին էր մեր զարգացման արդյունքը:

 


-Ստացվում է, որ մեր գիտակցությունը ոչինչ չարժի՞: Բայց չէ՞ որ բնությունը մեզ ինչ-որ բանի համար ստեղծել է: Հնարավո՞ր է, որ զարգացման հաջորդ մակարդակում մենք կարողանանք տեսնել ապագան:

-Պատմության մեջ նույնիսկ մարդիկ են եղել, ովքեր ունակ են եղել գուշակել ապագան: Ավելին, ապագան արդեն գոյություն ունի: Խնդիրը միայն նրանում է, որ կարողանանք կապ հաստատել նրա հետ:


Բնության մեջ ներդրված է զարգացման ծրագիր, որը բալանսավորում է ուժերը բնության մեջ: Արդյունքում այս ուժերի փոխազդեցությունը միավորվել են առարկաների և մարմինների մեջ և այդպես ձևավորվել է ողջ Տիեզերքը՝ սկսած Մեծ պայթյունից մինչ մեր օրերը:


Հայտնի է, որ բնության միակ և հիմնական կանոնը, որը պայմանավորում է մեր հիմնական զգացողությունները դա հատկությունների նմանության կանոնն է: Այն ասում է՝ եթե ես ինչ-որ բան եմ զգում, ապա այն ինչ-որ չափով հատուկ է իմ էությանը: Եթե ես տեսնում են տարբեր գույներ, լսում եմ ինչ-որ ձայներ, տարբերում եմ ինչ-որ զգացողություններ, ապա դա նշանակում է, որ իմ մեջ կան այնպիսի ուժեր, ինչպիսիք կան իմ կողմից ուսումնասիրվող երևույթի մեջ:


 Մեկը պայմանավորում է մյուսին՝ իմ ներքին մոդելը համապատասխանում է արտաքին պատկերին:


Մենք դրանում համոզվում ենք երեխաների օրինակի վրա, ովքեր շատ բաներ չեն տեսնում աշխարհում, քանի դեռ մենք չենք օգնում նրանց տեսնել, լսել ու հասկանալ աշխարհում տեղի ունեցողը:  Բայց առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչ բնություն է գտնվում մեր մեջ: Եթե ամբողջ Տիեզերքը, ապա դա մեծ ծրագիր է և մեզ վրա մի միտք է ազդեցություն գործում՝ այն, որ մենք պետք է մոտենանք Տիեզերքին ու իմանանք նրա պլանները մեր հաշվով:

 


-Ինչու՞ մենք դրանով չենք զբաղվում:  


-Այստեղ մենք շատ կարոր խնդրի ենք բախվում: Բնությունը ամբողջությամբ ինտեգրալ է, կլոր և փոխկապակցված: Այն չի բաժանվում մասերի: Այդ մենք ենք այն բաժանում մասերի՝ կենսաբանություն, կենդանաբանություն, մեխանիկա, էլեկտրոնիկա՝ ուսումնասիրելով դրանք առանձին-առանձին:


Նրա համար, որ կարողանանք մի փոքր հասկանալ բնությունն ու կառավարել սեփական կյանքը, մենք պետք է սովորենք զգալ, հասկանալ, իմանալ, թե ինչ է դրված այդ բարձրագույն ծրագրում: Գիտակցելով այդ ամենը, մենք նույնիսկ կարող ենք իմանալ ինչ կլինի մեզ հետ նույնիսկ մահից հետո: Դրանք ուժեր են, որոնք չեն անհետանում: Մենք կիմանանք անմարմնային կյանքի մասին, եթե դառնանք նույնքան ինտեգրալ, որքան ամբողջ բնությունը:

Եթե ես վերածրագրավորեմ իմ ընկալումը այնպես, որ ինձ համար ես և մնացած բոլորը միավորվում են մի ամբողջության մեջ, ես կսկսեմ ինձ զգալ ապրելու ընդունակ և առավել բարձր մակարդակի վրա, քան այսօր կամ: Ես կսկսեմ զգալ բնության ծրագիրը, նրա ուժերը, որոնց միջոցով այն կառավարում է մեզ:

-Իմ անձը կանհետանա՞:

-Հենց հասկանալով բնությունը՝ մարդը կարող է գտնել ինքն իրեն:

 

-Զգում են արդյո՞ք կենդանիները ամբողջ բնությունը որպես մեկ ամբողջություն:


-Այո, զգում են, բայց միայն իրենց մակարդակում: Նրանք գիտեն՝ ինչ պետք է տեղի ունենա, այդ պատճառով էլ իրենց ավելի խելացի են պահում, քան մենք: Նրանք չունեն ընտրության ազատություն: Նրանք օժտված են կյանքի համար անհրաժեշտ գիտելիքներով, որը կոչվում է բնական բնազդ:

 

-Եթե ես ունենամ նման բնազդ, իմ կյանքը արդյո՞ք ավելի լավը կդառնա:

 

-«Մարդ» աստիճանի վրա անհնար է գտնել բնության հետ ուղղակի կապը, անհարժեշտ է զարգացնել սեփական անձը: Յուրաքանչյուր մարդ ունի իր մեջ այդ պոտենցիալը: Բայց հնարավոր չէ ստիպել բոլորին զարգացնել իրենց մեջ դա:

Եթե մարդու մեջ հարց է առաջանում, որը նրան հուսահատության է հասցնում, ապա նա ունակ է սովորելու ինտեգրալ մտածել: 


-Որտե՞ղ է իմ տեղը բնության համակարգում:


- Մարդը միշտ իր տեղն ունի և՛ անկենդան, և՛ բուսական և՛ կենդանական աշխարհում: Մնում է միայն մտնել այդ համակարգ և ձգտել կատարելության: Դա է հենց նշանակում լինել «արարման կրողը»: Դրա համար է ստեղծվել մարդը:

 


Նույն շարքից