Կակազության պատճառ կարող է հանդիսանալ ցանկացած ուժեղ գրգռիչ և պարտադիր չէ, որ այն լինի խիստ բացասական բնույթի: Անգամ իրավիճակի կտրուկ փոփոխությունը, անծանոթ կենդանու տեսքը կարող է երեխային հանել հավասարակշռությունից: Արդյունքում խախտվում է գլխուղեղի կեղևի փոխգործունեությունը ենթակեղևի հետ, որը կարգավորում է խոսքի տեմպն ու ռիթմը:
Հաճախ կակազությունն առաջանում է երեխայի հանդեպ ծնողների անհավասարաչափ վերաբերմունքից, երբ պատիժներից միանգամից անցնում են գուրգուրանքների, ծնողներից մեկն արգելում է որևէ բան, իսկ մյուսը՝ թույլատրում:
Հոր և մոր միջև վեճերը, ընտանիքում լարված իրավիճակը նույնպես բացասաբար են ազդում երեխայի նյարդային վիճակի վրա, ուստի՝ խոսքի խանգարման հիմք են ստեղծում:
Ծնողները պնդում են, որ երեխան յուրացնի բարդ բազմավանկ բառեր ու արտահայտություններ, իր համար անհասկանալի ոտանավորներ, վաղ են սկսում գրագիտություն սովորեցնել, իրենց ծանոթներին ցուցադրում են փոքրիկի խոսքային առաջխաղացումները:
Երեխան երբեմն գիտի և հասկանում է ավելին, քան կարող է արտահայտել խոսքով՝ անընդհատ կրկնելով ձայներն ու վանկերը՝ կարծես շոշափելով ընտրելով համապատասխան լեզվական միջոցները: Այս սովորությունն ամրապնդվում է և նույնպես կարող է հանգեցնել կակազության:
Ե՞րբ պետք է սկսել բուժումը:
Եվ ո՞ւմ դիմել: Կակազության բուժումը պետք է սկսել անհապաղ, հենց որ այն ի հայտ է գալիս՝ նախնական փուլում: Եվ խոսքի անսահունության հաղթահարմանը պարտադիր պետք է համալրված մոտեցում: Իսկ ծնողներն, առաջին հերթին, պետք է դիմեն նյարդաբույժի: Նշենք ևս մեկ անգամ՝ կակազությունը նյարդային գործունեության անկայուն գործընթացների կամ նյարդային համակարգի վնասվածքի դրսևորում է: Այն անհնար է հաղթահարել՝ առանց նյարդային համակարգի բուժման:
Բժշկական միջոցները յուրաքանչյուր երեխայի համար ընտրվում են անհատապես. միանշանակ բոլոր սխեմաներին համապատասխան բուժում գոյություն չունի: Երբեմն երեխային անհրաժեշտ միջոցները “կռահվում” են ոչ միանգամից, ընտրությունը կարող է տևել 2-3 ամիս՝ արդեն խոսքի կարգավորվելուց հետո: Դա կապված է նրա հետ, որ չնայած խոսքի սայթաքումների վերացմանը, երեխայի կենտրոնական նյարդային համակարգի ադապտիվ հնարավորությունների մակարդակը մնում է ցածր, ուստի հնարավոր է կակազության ռեցիդիվ (կրկնում), հատկապես երեխայի զարգացման ճգնաժամային շրջաններում:
Անսպասելիորեն ի հայտ եկած կակազության առաջին երկու ամիսների ընթացքում մասնագիտացված լոգոպեդիկ պարապմունքներ, սովորաբար, չեն անցկացվում: Ներդրվում է խոսքի պաշտպանողական ռեժիմ, իսկ դիմել հոգեբանի կամ հոգեթերապևտի արժե անհապաղ: Որակավորված մասնագետը երեխային կօգնի արձագանքել հնարավոր հոգեկան տրավմաներին՝ վախ, կոնֆլիկտ, կենսակերպի անսպասելի փոփոխություն (մանկապարտեզ հաճախելու սկիզբը, փոքր եղբոր կամ քրոջ ծնունդը, տեղափոխությունը և այլն): Այստեղ լավ են գործում խաղային կամ ավազային թերապիան, հեքիաքաթերապիան կամ արտ-թերապիան: Մեթոդի ընտրությունը կախված է Ձեր երեխայի առանձնահատկություններից և թերապևտի հնարավորություններից: Ընտանեկան հոգեթերապևտը նույնպես (խոսքը լեզվական սայթաքումների ուղղման հենց ընտանեկան մոտեցման մասին է) օգնություն կցուցաբերի երեխայի ընտանիքի մեծահասակ անդամներին (չէ՞ որ ծնողների համար դա նույնպես սթրես է) և կուղղորդի Ձեզ հետագա գործողությունների վերաբերյալ: