Ինքնագնահատականը անձի կարևորագույն բաղադրիչներից է և էական դեր է խաղում մարդու կյանքում` մեծ ազդեցություն ունենալով նրա վարքի և գործունեության վրա: Ինքնագնահատականը մեր հուզական գնահատականն է մեր Ես-ին, այն դատողություն է սեփական արժեքի մասին: Ինքնագնահատականը, ինչպես և ինքնաճանաչողությունը, սկսվում է արտաքինից, մենք նախ գնահատում ենք մեր արտաքին տեսքը, ֆիզիկական առանձնահատկությունները, ապա սկսվում է մեր հոգեկանի ճանաչման գործընթացը, որն առավել կարևոր է: Առանց ինքնագնահատականի դժվար է ինքնորոշվել կյանքում: Ճիշտ ինքնագնահատականը ենթադրում է քննադատական վերաբերմունք իր նկատմամբ, սեփական հնարավորությունների համադրում կյանքում առաջադրված պահանջների հետ, ինքնուրույն սեփական անձի առջև իրականանալի նպատակներ դնելու կարողություն, սեփական մտքի ընթացքի և արդյունքների խիստ գնահատում, բոլոր կողմ և դեմ կարծիքների կշռադատում, անհիմն վարկածներից հրաժարում և այլն:
Ինքնագնահատական մեծապես կախված է տվյալ մարդու սոցիալական միջավայրից և արժեքային համակարգից: Օրինակ, միջին մաթեմատիկական ունակություններով մարդը, որն իր գիտելիքները հաջողությամբ օգտագործում է սոցիոլոգիայում, այդ առումով կունենա բարձր ինքնագնահատական, սակայն նույն ունակություններով մարդը տաղանդավոր մաթեմատիկոսների շրջանում իրեն անլիարժեք կզգա, և նրա մոտ կառաջանա թերարժեքության զգացում: Այս դեպքում սոցիալական միջավայրը ազդեց ինքնագնահատականի վրա: Սոցիալական դերերը տարարժեք են մարդու համար. նա կարող է շատ թանկ գնահատել որոշ դերեր, իսկ մյուսների հանդեպ անտարբեր լինել կամ խուսափել դրանցից: Եթե որևէ դեր, օրինակ` մոր դերը, շատ թանկ է մեզ համար,ապա անհաջողությունը կամ թերացումը այդ դերում կիջեցնի մեր ինքնագնահատականը, իսկ հաջողությունը` կբարձրացնի, բայց այն դերը, որը մեզ համար արժեք չունի, առանձնապես չի ազդում մեր ինքնագնահատականի վրա: Այժմ ներկայացնենք ինքնագնահատականի կապը կապը արժեքային համակարգի հետ: Եթե ըստ մեր արժեքային համակարգի, շատ կարևոր է բարոյական նորմերին հետևելը, իսկ մասնագիտական հաջողությունները երկրորդ պլան են մղված, ապա, որքան էլ հաջողակ լինենք մասնագիտական ոլորտում, եթե չհամապատասխանենք բարոյական նորմերին, մեր ինքնագնահատականը ցածր կլինի: Ինքնագնահատականը կախված է ոչ միայն առանձին անհատի արժեքային համակարգից, այլև այն սոցիալական միջավայրի արժեքային համակարգից, որում նա ապրում է:
Մարդն իրեն գնահատում է մի քանի եղանակներով , որոնցից ամենակարևորներն են.
Իր ձեռքբերումները և հավակնությունները համադրումը -Մեր որևէ ձեռքբերւմ շրջապատողների աչքում կարող է դիտվել որպես հաջողութըուն, բայց մեզ համար դա այդպես չլինի,եթե մեր հավակնությունները ավելի մեծ էին,մենք ավելիին էինք ձգտում,և այդ երևույթը կիջեցնի մեր ինքնագնահատականը. մենք կունենանք ամոթի, անվստահության զգացում: Հրաժարումը հավակնություններից մեզ տալիս է այնպիսի թեթևություն,ինչ որ դրանց իրականացումը կտար:<<Հավասարեցրու հավակնություններդ զրոյի,- գրել է Կարլեյլը,- և ամբողջ աշխարհը կհայտնվի քո ոտքերի առաջ>>:
Իրեն այլ մարդկանց հետ համեմատելը -գնահատելով ինքն իրեն` անհատը կամա թե ակամա համեմատում է իրեն ուրիշների հետ,այսինքն, հաշվի է առնում ոչ միայն սեփական ձեռքբերումները կամ հատկությունները,այլև ուրիշներինը:
Շրջապատողների գնահատականների ներքնայնացումը - ինքնագնահատականի կախվածության փաստը շրջապատողների կարծիքից ապացուցվել է մի շարք փորձերով: Դրական կարծիքի ազդեցությամբ ինքնագնահատականը բարձրանում է, բացասականի ազդեցությամբ` իջնում: Երբեմն կարող է իջնել աըն հատկությունների գնահատականը, որոնք քննադատության չեն ենթարկվել: Շատ կարևոր է նաև այն, թե կարծիք հայտնող անհատը ինչ նշանակություն ունի տվյալ անձի համար: Լեոնտևը կարծում էր` սխալ է այն, որ ինքնագնահատականը հենվի այլ մարդկանց կարծիքների վրա, քանի որ այդ մարդիկ մեր մասին կարծիք են կազմում` ելնելով մեր արարքներից, բայց չէ որ ոչ միշտ են մեր արարքները արտացոլում մեր հոգեկանի բովանդակությունը:
Տարիքին զուգընթաց անհատի համար կարևորվում է սեփական գնահատականը, և երկրորդ պլան է մղվում շրջապատողների կարծիքն ու գնահատականը մեր վերաբերյալ:
Հովսեփյան Սյուզաննա