Հոգեբանի անկյուն 

Սեփական «Ես»-ի ճանաչման կարևորությունը

Սեփական «Ես»-ի ճանաչումը շատ դռներ կարող է բացել մեր առջև, քանի որ բացահայտելով ինքներս մեզ՝ մենք հնարավորություն կունենանք մեր առջև մեր իրական «Ես»-ին համապատասխանող նպատակներ դնել, որոնց հասնելը մեզ իրական բավարարվածություն կպատճառի: Կյանքի ընթացքում մարդու «Ես»-ը որոշ փոփոխությունների է ենթարկվում, սակայն  մնում է հարաբերականորեն կայուն : Ընդ որում պետք է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ «Ես»-ը ամբողջական հոգեկան կառույց է,  գիտնականներն առանձնացնում են «Ես»-ի մի քանի տեսակներ՝

 

  • Ներկա «Ես»- ինչպիսին եմ ես ինձ թվում այդ պահին,
  • Ֆանտաստիկ «Ես»- ինչպիսին կուզենայի լինել,եթե դա հնարավոր լիներ,
  • Իդեալական «Ես»- ինչպիսին ես զգում եմ, որ պիտի լինեմ` ելնելով բարոյական նորմերից,
  • Ապագա կամ հնարավոր «Ես»- ինչպիսին ես զգում եմ, որ կարող եմ դառնալ թեկուզ և դա վատ կերպար լինի,
  • Իդեալականացված «Ես»- ինչպիսին հաճելի է ինքս ինձ տեսնել, այն կարող է իր մեջ կրել և´ իրական, և´ իդեալական, և´ ապագա «Ես»- երի տարրերը,
  • Ցուցադրվող «Ես»- սա «Ես»-երի մի ամբողջ շարք է, դրանք այն կերպարներն ու դիմակներն են, որոնք անհատը ցուցադրում է, որպեսզի դրանց ետևում թաքցնի իր իրական «Ես»-ի որոշակի բացասական, հիվանդագին գծեր և թուլություներ :

 

Այսպիսով, մենք պետք է հասկանանք, որ այս բոլորը մեր իրական «Ես»-ի մասերն են և սրանցից յուրաքանչյուրի ճանաչումն ու գիտակցումը կնպաստեն մեր իրական «Ես»-ի ճանաչմանը, իսկ սեփական անձի ճանաչումն ու ընդունումը  մեր հոգեկան առողջության հիմքն է:

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից