Հոգեբանի անկյուն 

Սիրո էությունը

 

 

Սերը մարդկային գոյության խնդրի լուծումն է:  Այն մարդկային ամենախորհրդավոր  զգացմունքներից մեկն է: Սիրո առեղծվածներից մեկը նրա երկակի օպտիկան է, որը ծնվում է սիրող մարդու ենթագիտակցության մեջ: Այս օպտիկան հեռադիտակի նման խիստ մեծացնում է սիրած մարդու արժանիքները և փոքրացնում թերությունները: Այդ իսկ պատճառով սերը միաժամանակ և զգացմունք է և պատրանք: Մենք իդեալականացնում ենք մեր սիրելիին և նրան վերագրում այնպիսի դրական  հատկանիշներ, որոնք նրան բնորոշ չեն և անտեսում ենք այնպիսի բացասական կողմեր, որոնք նա ունի:

 

Շատերի համար սիրո խնդիրն այն է, թե ինչպես լինել սիրված, և հաճախ անտեսվում է այն հարցը,  թե ինչպես սիրել: Չէ որ սերը երկկողմանի է և մեր սիրված լինելու ձգտումը պետք է համադրվի սիրելու ձգտման հետ:  Սերը մեզ օգնում է ազատվել մենակության զգացումից, ինչը մարդկանց այդքան սարսափեցնում է:

 

Կան սիրո տարբեր տեսակներ, որոնց ծանոթանալով՝ մենք կարող ենք հասկանալ, թե մեր շրջապատում ում ինչպիսի սիրով ենք սիրում:

 

Էրոս -նշանակում է զգացմունք, հիացական սեր է, մարմանական և հոգեկան կիրք: Այստեղ սիրողը կենտրոնացած  է ոչ այդքան սիրո օբյեկտի, որքն սեփական Ես-ի վրա:

 

Ֆիլա- ընկերական սեր է, մոտավորապես այն է, ինչ մենք հասկանում ենք ընկերություն կամ բարեկամություն ասելով: Միմյանց նկատմամբ այսպիսի զգացմունք ունեցող մարդիկ հավանում են իրար և ցանկանում են համատեղ գործունեություն ծավալել:

 

Ագապե- նշանակում է բանական սեր. մարդասիրական և հոգևոր սեր է: Այն կառուցված է հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի վրա: Այն ի տարբերություն էրոս-ի կոնտրոնացած է դիմացինի, այլ ոչ թե սեփական Ես-ի վրա:

 

Ստորգե - նշանակում է սեր, որը կապ ունի օրգանական, ժառանգական գործոնների հետ: Այն ամուր սեր է և դիմանում է բաժանմանը: Այսպիսի սիրո մեջ մարդը գտնում է  հանգստություն և վստահություն:

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից