Հոգեբանի անկյուն 

Առասպելներ ներելու մասին

Ներելով` մենք ոչ միայն աճում ենք հոգեպես, քանի որ ազատվում ենք մահացու մեղքերից մեկից` գոռոզությունից, այլև բարձրացնում ենք մեր ինքնագնահատականը, սովորում ենք ոչ կոնֆլիկտային կերպով հաղորդակցվել շրջապատող մարդկանց հետ: Սակայն շատերը ներման մասին թյուր պատկերացումներ ունեն, որոնց հիման վրա ձևավորվել են ներման վերաբերյալ հետևյալ առասպելները.

 

Ներել գիտակցական որոշման հիման վրա անհնար է, որովհետև սրտին չես հրամայի: Եթե քո մեջ ապրում է վիրավորանք և բարկություն, դրա հետ ոչինչ հնարավոր չէ անել: - Սա այքան էլ ճիշտ չէ, քանի որ շատ բան կախված է կամքից, գիտակցական որոշումից և համապատասխան վարքից:

 

Ներումը ակնթարթային իրադարձություն է, - ոչ ներումը ծիսական իրավաբանական ակտ չէ, այլ տևական գործընթաց: Անգամ եթե  մենք միանշանակ կերպով ներել ենք որևէ մեկին և հայտնել ենք նրան այդ մասին, այնուամենայնիվ մեզ մոտ մնում են ծանր զգացումներ  և դա վկայում է այն մասին, որ ներման գործընթացը դեռ ավարտված չէ:

 

Մարդուն ներել հնարավոր է միայն այն ժամանակ, երբ նա ինքն է խնդրում այդ մասին: - Այստեղ հաճախ խառնվում են երկու տարբեր գործընթացներ` ներում և հաշտություն: Հաշտությունն իրոք երկկողմանի է, սակայն ներումը միակողմանի է, քանի որ միայն ես եմ պատասխանատու այն բան համար, թե ինչպես կվարվեմ իմ վիրավորանքի հետ և դա բոլորովին էլ կախված չէ այլ մարդու վարքից և ինձ համար պարտադիր չէ նրա զղջումը:

 

Դա թուլություն է, որը  քեզ վերածում է փալասի, որի վրա մաքրում են ոտքերը: - Ոչ, ներումը պահանջում է մեծ ուժեր: Ավելի թույլ է այն մարդը, ով իր մեջ կուտակում է վիրավորանքները և չի փորձում դրանցից ազատվել:

 

Ներել, նշանակում է ամեն ինչ մոռանալ և  շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել: - Մոռանալ և արհամարհել` դա բոլորովին էլ ներում չի: Հաճախ որոշ մանրուքների անտեսումը կարող է օգտակար լինել, սակայն մեզ համար կարևորություն ունեցող հարցերը չի կարելի անտեսել և այն պետք է խորապես վերլուծել և ի սրտե ներել, ինչն իսկապես թեթևություն կբերի:

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից