Կանանց համար կարևոր է հաղորդակցման գործընթացը, իսկ տղամարդկանց համար` արդյունքը: Այդ պատճառով կանայք խոսակցությունը սկսում են հեռվից, իսկ տղամարդիկ անդրադառնում են թեմային կոնկրետ կերպով` առանց նկարագրությունների և նախաբանների; Պարզ օրինակ, այն հարցին, ''ինչպե՞ս անցավ օրդ աշխատավայրում’’, տղամարդը կպատասխանի ''նարմալ’’ կամ '' լավ’’, իսկ կինը կսկսի պատմել, թե ինչպես էր հագնված քարտուղարուհին, ընդմիջմանը ինչ կերան և նման բաներ, ապա նոր կանցնի բուն պատասխանին:
Կանայք հաճախ խոսում են իրենց անհաջողությունների, թերությունների մասին, այն դեպքում, երբ տղամարդիկ իրենց գովում են և իրենց արարքները դրական են գնահատում:
Կանայք սովորաբար դատողություններ են անում բարձրաձայն , իսկ տղամարդիկ նախ մտածում են և միայն վերջնական որոշումն են արտահայտում բարձրաձայն և այդ պատճառով հաճախ կանանց դատողություններին վերաբերվում են որպես դատարկ խոսակցություն, անգամ եթե դրանք օժտված են խորը բովանդակությամբ: Բնությունից կանանց տրված է, որ նրանք կարող են միաժամանակ մի քանի բան անել, այդ թվում մտածել և խոսել, տղամարդիկ դա անում են հերթականությամբ:
Կինը էությամբ հոգեբան է, այդ պատճառով նա հազվադեպ է ընդհատում խոսակցին. նրա համար ոչ միայն կարևոր են դիմացինի զգացմունքներն ու հույզերը, այլև նրա համար կարևոր է լինել լավ զրուցակից և սիրալիր կերպով լսել դիմացինին` տեղին հարցեր տալով:
Կանայք կարողանում են մարդկանց կարդալ ինչպես բաց գիրք, այդ պատճառով խաբել կանացի հոտառությանը այնքան էլ ռեալ չէ: Նրա զգացողություններն ու ինտուիցիան օգնում են նրան հաղորդակցման ժամանակ ճիշտ զգալ զրուցակցին և ըմբռնումով մոտենալ, այնինչ տղամարդիկ հիմնականում հիմնվում են տրամաբանության վրա և շատ կարևոր բաներ բաց են թողնում:
Այս տարբերությունների շարքը կարելի է երկար շարունակել, քանի որ իսկապես կանայք և տղամարդիկ որքան որ նման, այնքան տարբեր են, և հենց դա է, որ նրանց ձգում է դեպի մեկը մյուսին:
Հովսեփյան Սյուզաննա