Կառավարումը մարդկանց այնպիսի ղեկավարումն է, որը թույլ է տալիս հասնել դրված նպատակներին` առավելագույնս ռացիոնալ և արդյունավետ եղանակով: Կառավարչական գործունեության նպատակն է հանդիսանում տվյալ կառավարչական համակարգի արդյունավետ գործառնության ապահովումը:
Կառավարչական գործունեությունը սկզբունքորն տարբերվում է աշխատանքային գործունեության մյուս տեսակներից: Կառավարչական գործունեության հիմնական հոգբանական առանձնահատկություննրը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ` գործունության տեսակների մեծ բազմազանություն, գործունեության ոչ ալգորիթմային, ստղծագործական բնույթը, հաղորդակցական գործառույթի նշանակալի դերը, բարձր հոգեբանական լարվածություն, որն առաջանում է ընդունված որոշումների մեծ պատասխանատվությամբ:
Կառավարչական գործունեությունը բավական յուրահատուկ է իր տիպիկ պայմաններով: Դրանք դասակարգվում են արտաքինի և ներքինի: Արտաքին պայմաններից է հանդիսանում, առաջին հերթին, խիստ ժամանակային սահմանափակումները, խրոնիկ տեղեկատվական անորոշությունը, վերջնական արդյունքների համար մեծ պատասխանատվության առկայությունը, աշխատանքի չկարգավորվածությունը, ռեսուրսների մշտական պակասը, արտակարգ և սթրեսային իրավիճակների հաճախակի առաջացումը: Ներքին պայմաններին են վերաբերվում, մասնավորապես, մի քանի գործողություններ և մի քանի խնդիրներ միաժամանակ լուծելու անհրաժեշտությունը, նորմատիվ ցուցումների հակասությունը կամ բացակայությունը, աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշների ոչ հստակ ձևակերպվածությունը, իսկ երբեմն դրանց բացակայությունը:
Կառավարչական գործունեության բոլոր բնութագրիչերն ու ցուցանիշները ձևավորում են հոգեբանական առանձնահատկությունների համալիր, որը բնորոշ է նրան որպես մասնագիտական գործունեության հատուկ տեսակ և տարբերում է նրան մյուս տեսակներից: Այդ առանձնահատկությունների համալիրը կարող է դրսևորվածության տարբեր աստիճաններ ունենալ՝ կախված ղեկավարի հիերարխիկ կարգավիճակից: Ինչքան այն բարձր է, այնքան այդ ցուցանիշները վառ են արտահայտված:
Հովսեփյան Սյուզաննա