Հպումով հնարավոր է կյանք հաղորդել: Ցիցերմանի և Հարլոուի հետազոտությունները, որոնք կատարվել են կապիկների վրա, ցույց են տվել, որ նոր ծանոթացած կապիկների միայն քիչ քանակությամբ հպումներն են հանգեցնում դեպրեսիայի և հիվանդությունների: Նույն արդյունքն են ցույց տվել լքված երեխաների հետ կատարված հետազոտությունները: Ուժեղ տպավորություն են գործում 2-6 ամսական երեխաների հետ կատարված հետազոտությունների արդյունքները: Հաստատվել է, որ այն մայրերի երեխաները, ում սովորեցրել են անընդհատ հպվել և շոյել իրենց երեխաներին, ավելի քիչ էին հիվանդանում, քան այն երեխաները, որոնց մայրերը չէին հպվում կամ շոյում: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ նևրոզով հիվանդ և դեպրեսիայի մեջ գտնվող կանայք ավել շուտ էին վերականգնվում` կախված այն բանից, թե որքան հաճախ են նրանց մխիթարել` գրկելով, և կարևոր դեր է կատարել նաև գրկախառնությունների տևողությունը: Հայտնաբերվել է նաև, որ այն հասարակություններում, որտեղ երեխաներին քիչ են շոյում, բարձր է բռնության և ագրեսիայի մակարդակը, իսկ այն հասարակություններում, որտեղ երեխայի դաստիարակությունն ուղեկցվում է շոյանքով, ավելի ներդաշնակ և երջանիկ են լինում: Սեռական բռնություն կատարած մարդկանց անցյալի հետազոտումը հիմնականում ցույց է տալիս, որ նրանք եղել են միայնակ երեխաներ, բռնության զոհեր և զուրկ են եղել քնքշանքից:
Շատ մշակույթներում, որտեղ ընդունված չէ ընտանիքում անմիջական շոյանքը մեկը մյուսի նկատմամբ, օգնության են հասնում ընտանի կենդանիները, որոնք թույլ են տալիս լրացնել հպումների պակասը: Թերապիան կենդանիների միջոցով հանդիսանում է հիանալի միջոց դեպրեսիվ վիճակների և այլ հոգեբանական խնդիրների հաղթահարման համար:
Կանայք շատ զգայուն են հպումների նկատմամբ: Հասուն տարիքի կանանց մաշկը 10 անգամ ավելի զգայուն է, քան տղամարդկանցը: Հաղորդակցման ժամանակ կանայք 6 անգամ ավելի մեծ հավանականությամբ են հակված հպվել զրուցակցին, քան տղամարդիկ:
Հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսային վիճակնեորւմ տղամարդիկ խուսափում են հպումներից, փակվում են իրենց մեջ: Կանանց մոտ ճիշտ հակառակն է, չնայած նրանք հաճախ կարող են ասել ‘’ինձ մի կպիր’’:
Հոգեպես առողջ երեխաներ մեծացնելու համար հաճախ հպվեք, գրկեք և շոյեք նրանց: