Մելիսան լույս աշխարհ բերեց երկվորյակների ` տղա և աղջիկ: Ժասմինին նա բարուրեց վարդագույն կտորով, Ադամին` երկնագույն: Երբ բարեկամները եկան երեխաներին տեսության, Ժասմինին բերել էին փափուկ և նուրբ խաղալիքներ, իսկ Ադամի համար ֆուտբոլի գնդակ: Նրանք շատ նուրբ էին Ժասմինի հետ, գրկում և շոյում էին նրան, ընդ որում ժասմինը հիմնականում կանաց ուշադրության կենտրոնում էր, իսկ Ադամը տղամարդկանց և Ադամի հետ խոսում էին ավելի բարձր ձայնով, մատներով խթում էին նրա փորիկին և ասում, որ նրան ֆուտբոլային մեծ ապագա է սպասվում: Պատկերը ծանոթ է շատերին: Բայց առաջանում է հարց. որտե՞ղ են նպանատիպ վարքի արմատները` կենսաբանության թե՞ դաստիարակության մեջ, որը սերնդեսերունդ չի փոխվում: Ո՞վ է պատասխանատու: Երկու հիմնական տեսակետ կա, ըստ առաջինի, մեր այսպիսին կամ այնպիսին լինելը պայմանավորված է մեր կենսաբանական կառուցվածքով, հորմոններով և այլ կենսաբանական գործոններով: Երկրորդ տեսակետը պնդում է, որ մենք սոցիալական միջավայրի արդյունքն ենք և ինչպես մեզ դաստիարակեն, այնպիսին էլ կդառնանք, խոսքը հատկապես վերաբերվում է սեռային տարբերություններին: Երկու տեսակետներն էլ ունեն շատ հիմնավոր փաստարկներ և մեծ ճշմարտություն են պարունակում, այդ իսկ պատճառով չի կարելի միայն մեկ տեսակետն ընդունել` անտեսելով մյուսի ճշմարտացիութունը:
Հարվարդի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ մեծահասակների տարբեր վերաբերմունքը աղջիկների և տղաների նկատմամբ ոչ թե ձևավորում են նրանց սեռային պատկանելիությունը, այլ միայն ընդգծում են այն տարբերությունները, որոնք արդեն իսկ առկա են նրանց միջև: Լայնամասշաբ հետազոտությունների շարքը հաստատել է, որ մենք սոցիալական կարծրատիպերի զոհ չենք, այլ նախ և առաջ կենսաբանորեն ծրագրավորված էակներ, իսկ այդ ծրագիրը մեծ ազդեցության է ենթարկվում սոցիալական միջավայրի ազդեցությամբ:
Այսպիսով, պետք է ասել, որ մեր և բնությունը, և դաստիարակությունը իրենց ներդրումն ունեն մեր կայացման և անհատականության ձեռքբերման հարցում, իսկ վերջնական որոշումն իհարկե մերն է, որը մենք կայացնում ենք մեր հոգեբանական առանձնահատկություններից ելնելով: