Ստի հետ կապված խնդիրը կապված է այն բանի հետ, որ մեր անգիտակցականն աշխատում է ինքնուրույն և մեզնից անկախ, այդ պատճառով մեր մարմնի լեզուն մեզ մատնում է: Ահա թե ինչու է անմիջապես զգացվում, որ խաբում են մարդիկ, ովքեր հազվադեպ են սուտ ասում, անկախ նրանից, թե որքան համոզիչ են նրանք դա մատուցում: Հենց այն պահին, երբ նրանք սկսում են ստել, նրանց մարմինը սկսում է արձակել բոլորովին հակասող ազդակներ, որը դիմացինի մոտ զգացողություն է առաջացնում, որ իրեն ստում են: Ստելու պահին մեր անգիտակցականը դուրս է մղում էներգիայի հոսքեր` փորձելով ասել, որ մենք ստում ենք, որոնք դրսևորվում են մեր ժեստերի միջոցով: Այն մարդիկ, որոնց մասնագիտությունը կապված է ստի հետ, օրինակ` ոստիկանները, դատապաշտպանները, հաղորդավարները, այն աստիճանի են վարժեցված սեփական ժեստերը կառավարելու հարցում, որ շատ դժվար է հասկանալ, նրանք ստում են թե ճշմարտությունն են ասում: Նրանք վարժեցնում են իրենց ժեստերը երկու եղանակով: Նրանք սուտ ասելու ժամանակ սկսում են գիտակցաբար կիրառել այն ժեստերը, որոնք բնորոշ են ճշմարիտ խոսքին, և դա այնքան են վարժեցնում մինչև դառնա բնական ժեստ իրենց համար: Երկրորդ, փորձում են իրենց մոտ մշակել չեզոք ժեստեր, որպեսզի սուտ խոսելիս դիմացինը ոչինչ չկարողանա կռահել: Իմիջիայլոց սա շատ դժվար է անել, քանի որ մեր անգիտակցական հոսքերը կառավարելը մեզնից շատ էներգիա և կենտրոնացվածություն է պահանջում:
Հովսեփյան Սյուզաննա