Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղղակի կապ կա մարդու սոցիալական կարգավիճակի, հեղինակության և նրա բառապաշարի միջև: Այսինքն, որքան բարձր է անձի սոցիալական և մասնագիտական դիրքը, այնքան ավելի լավ է նա հաղորդակցվում բառերի և արտահայտությունների լեզվով: Այսինքն, իր մտքերն ու հույզերն արտահայտելու համար նրան լիովին բավարարում է իր բառապաշարը և նա չի օգտագործում իր մարմնի լեզուն: Իսկ քիչ կրթված և ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք հաճախ են հույսը դնում ժեստերի վրա: Բնականաբար, միջին վիճակագրական անհատը կարողանում էհավասարապես օգտվել և բառային, և ոչ բառային լեզվից:
Մի կողմից լավ է, որ մարդ ունենում է հարուստ բառապաշար և կարողանում է իր ասելիքը արտահայտել բառերի միջոցով, բայց դրա արդյունքում շատ է աղքատանում նրան ժեստիկուլյացիան, ինչը պակասեցնում է նրա խոսքի հուզականությունն ու արտահայտչականությունը, իսկ այդ երևույթը կարող է վանել դիմացինին, հատկապես, եթե վերջինս հուզական մարդ է: Այդ իսկ պատճառով, լինելով բավականին զարգացած և ունենալով հարուստ բառապաշար, միշտ հիշեք, մենք մեր մարմնի միջոցով շատ ավելի կարևոր և բովանդակալից ինֆորմացիա ենք հաղորդում դիմացինին, քան բառերով և միշտ ձեր խոսք համեմեք դրան համապատասխանող և լրացնող ժեստերով:
Հովսեփյան Սյուզաննա