Ընտանեկան հոգեբանության մեջ ամուսնական համատեղելիություն ասելով հասկանում են զգացմունքների համատեղելիությունն ու փոխադարձությունը, բնավորությունների, խառնվախքների համատեղելիությունը, հետաքրքրությունների, աշխարհայացքի, պատկերացումների և սովորույթների ընդհանրությունը: Հնարավոր են նաև տարբերություններ, որոնք նաև նպաստում են համատեղելիությանը, բայց այն դեպքում, երբ դրանք հակադիր չեն: Ամուսնա-ընտանեկան համատեղելիությունը հենվում է հուզական և հոգևոր կապվածության վրա: Գոյություն ունեն ամուսնական համատեղելիության մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն է զբաղեցնում ամուսնական կյանքում և ազդում դրա կառուցման վրա:
- Ֆիզիկական և հոգեֆիզիոլոգիական համատեղելիություն - այն ենթադրում է մարմնական, խառնվածքային, սենսոմոտորային գործողությունների համատեղելիություն: Բարձր համատեղելիություն է գրանցվել այն ամուսինների մոտ, որոնք տարբեր խառնվածքներ ունեն:
- Սեքսուալ համատեղելիություն - սեռական կյանքում բավարարվածությունն է, որի բացակայության դեպքում կարող են առաջանալ շատ լուրջ կոնֆլիկտներ, ընդ որում, ամուսինները կարող են չգիտակցել, որ իրենց կոնֆլիկտների հիմնական և իրական պատճառը հենց սեռական անբավավարվածությունն է:
- Ինտելեկտուալ համատեղելիություն - ինտելեկտի մակարդակների համապատասխանությունն է: Եթե դա շատ տարբերվի, ապա ամուսինները դժվար թե կարողանան երկար համատեղ կյանք վարել, քանի որ կձանձրանան միմյանցից և կարծես տարբեր լեզուներով կխոսեն իրար հետ ու չեն հասկանա իրար:
- Հոգեբանական համատեղելիություն - ամուսինների հոգեբանական առանձնահատկությունների, մասնավորապես բնավորությունների համատեղելիությունն է, երբ նրանք կարողանում են ընդունել միմյանց թերությունները, սիրում են իրար անկախ դիմացինի բնավորության այս կամ այնգ ծից և այլն: