Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ է սթրեսը և որո՞նք են դրա տեսակները

Օրգանիզմը վնասող տարբեր գործոնների (ցուրտ, ենթամահացու չափերով թունավոր նյութեր, մկանային գերծանրաբեռնվածություն և այլն) ազդեցությամբ առաջանում է բնորոշ համախտանիշ, որը կախված չէ այն առաջացրած պատճառի բնույթից: Այս համախտանիշը նա անվանեց սթրես (անգլերեն stress-ճնշում, լարվածություն, ջանք) :  Սելյեն գտնում էր, որ «սթրես»  բառը անգլերենի մեջ է թափանցել ֆրանսերենից և միջնադարյան անգլերենից,  ի սկզբանե արտասանվել է «դիսթրես» և միայն ժամանակի ընթացքում «դի» մասնիկը դուրս է մղվել:   Ըստ Ռ. Նեմովի՝ սթրեսն իրենից ներկայացնում է չափազանց ուժեղ և երկարատև հոգեբանական լարվածության: Հոգեբանական լարվածությունն իր հերթին բնորոշվում է որպես մարդու բարձր լարվածության հոգեբանական վիճակ, որն էլ ուղեկցվում է տհաճ ապրումներով, անհարմարությամ զգացումով: Այն առաջացնում է սահմանափակում շարժումներում, սխալներ աշխատանքում և խոսքի մեջ, արտաքին գրգռիչներին տրվող արձագանքը բնորոշվում է դանդաղկոտությամբ, անճշգրտությամբ: Ըստ Լ. Դիկայայի դասակարգման սթրեսը կարող է դիտվել որպես հոգեբանական գերլարվածության վիճակ, որին բնորոշ են հարմարվողկան պահուստների պակասը և ծայրահեղ բեռնվածությունը հոմեոստատիկ մեխանիզմների վրա: Հ. Սելյեն գտնում էր, որ «սթրեսը օրգանիզմի ոչ մենահատուկ պատասխանն է իրեն ներկայացված ցանկացած պահանջի նկատմամբ: Մենք մեր ուղեղից և մեր մարմնից պահանջում ենք այնպիսի հակազդում, որը մեզ կօգնի հաղթահարել այն պահանջները, որոնք ներկայացվում են հիվանդաությամբ կամ այնպիսի իրադարձություններով, ինչպիսիք են ավարտական քննությունները, հարցազրույցը կամ բազմաքանակ ունկնդիրների առջև ելույթը»: Այլ կերպ ասած, սթրեսը միշտ չէ, որ վնասակար է  և կազմում է ամենօրյա կյանքի կարևոր մաս: Եվ Հ. Սելյեն առանձնացրեց սթրեսի երկու տեսակ. օգտակար սթրես՝ էվսթրես և վնասկար սթրես՝ դիսթրես: Էվսթրեսը օգտակար է, նպաստում է հարմարմանը, դիսթրեսը՝ վնասակար է, նպաստում է տարբեր հոգեմարմնական հիվանդությունների զարգացմանը: Հ. Սելյեն բնութագրել է սթրեսը կամ էվսթրեսը որպես ֆիզիկակն կամ հոգեկան ճնշման, լարվածության հոմանիշ, իսկ դիսթրեսըէ որպես վիշտ, դժբախտություն, տկարություն, հյուծում: Համաձայն մեկ այլ մոտեցման՝ սթրեսը օրգանիզմի միհավաքման (մոբիլիզացման) հակազդումն է՝ ի պատասխան ուժգին վնասող գործոնի ազդեցությանը, ինչը ապահովում է հարմարումը գոյատևման փոփոխված պայմաններին:


Հոգեբանական սթրեսն ունի մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես, հոգեբանական սթրեսի առկայությունը հնարավոր է ոչ միայն իրական, այլև հնարավոր իրավիճակներում, որոնք դեռ տեղի չեն ունեցել, բայց սպասվում են անհատի կողմից: Սթրեսի տարբերակումները (հոգեբանական, տեղեկատվական, ֆիզիկական, հոգեհուզական կամ հուզական և այլն) պայմանավորված են սթրեսի պատճառների, ինչպես նաև օրգանիզմի այս կամ այն ոլորտում գործունեության փոփոխման հետ:       Այն իրադարձությունը կամ հանգամանքը, որն առաջացնում է սպառնալիքի զգացում՝ մարդուն կանգնեցնելով որոշակի փոփոխությունների անհրաժեշտության առջև սթեսային գործոնն է: Գոյություն ունեն սթրեսային գործոնների տարբեր դասակարգումներ: Համաձայն համընդհանուր դասակարգման՝ սթրեսային գործոնները բաժանվում են ֆիզիոլոգիականի (ուժեղ ցավ կամ աղմուկ, արտակարգ բարձր կամ ցածր ջերմաստիճան, մի շարք դեղամիջոցների ընդունում՝ օրինակ՝ կոֆեին կամ ամֆետամին) և հոգեբանական  (տեղեկատվական գերլարվածություն, մրցույթ, սոցիալական կարգավիճակի, ինքնագնահատականի սպառնալիքը և այլն): Մեկ այլ դասակարգմամբ սթրեսային գործոնները բաժանվում են երկու խմբի՝ համընդհանուր և անձնային: Առաջիններն ազդում են ամբողջ տեղախմբի, ազգի վրա (բնական և արդյունաբերական ազետներ, երկրում կայունության բացակայություն, երկարաձգված պատերազմներ, համաճարակներ): Անձնային սթրեսային գործոններն են աշխատանքից զրկվելը, մոտ մարդու մահը, աշխատանքի վայրում բախումները և այլն:


Ոսկանյան Անի 

Նույն շարքից