Վերջին շրաջանում մեծ հետաքրքրություն է նկատվում սթրեսների ուսումնասիրման նկատմամբ, որոնք կապված են աշխատանքային գործունեության հետ: Աշխատանքային սթրեսը այն հոգեկան վիճակն է, որը բնութագրում է աշխատանքի սուբյեկտի ռեսուրսների մոբիլիզացիան աշխատանքային գործունեության խոչընդոտների հաղթահարման համար: Այսպիսի հետաքրքրությունը և խնդրի արդիականությունը պայմնավորված է ժամանակակից կյանքում փոփոխվող աշխատանքի պայմաններով, աշխատանքի տեխնիկակական հագեցմամբ, շարունակ փոփոխվող աշխատաշուկայի պայմաններով, սոցիալ-տնտեսական անկայունությամբ, մարդկային գործոնի նշանակության բարձրացմամբ, ինչն էլ աշխատանքայի գործունեությունում հանգեցնում է հոգեկան, հուզական լարվածության և կապված է սթրեսի հետ: Սթրեսի հետևանքով առաջ են գալիս լարվածություն, տագնապ, դեպրեսիա և որպես հետևանք՝ հուզական, մասնագիտական այրում: