Ֆեյսբուք 

Բարև, ես Տաթևիկն եմ ու ես դեռ չեմ ծնվել

analitik.am

Երբ արևի շողերն ընկան մամայիս փորիկի վրա, ես հասկացա, որ իմ արթնանալու ժամանակն է: Արթնացա... Ոտիկներս փորձում եմ բացել, թաթիկներս վերև բարձրացնել ու ուզում եմ մահճակալից իջնել, մեկ էլ հիշեցի, որ ես դեռ մամայիս փորիկում եմ… Ստիպված, դիրքս չփոխելով, անշարժ մնացի:
Մեկ էլ լսեցի բարձր ձայներ: Պապաս էր... գոռում էր մամայիս վրա... Լսելով պապայիս ձայնը՝ փորիկի միջից գոռում եմ. «Պաաաաապպպպ, խնդրում եմ, մամայի վրա մի գոռա… խնդրում եմ, պաաապ, մի քիչ էլ մեր մասին մտաածի, պաաապ», բայց պարզվեց՝ ոչ մեկ ինձ չի լսում: Այդ ժամանակ որոշեցի իմ երկրորդ «զենքն» օգտագործել ու ոտիկներով մամայի փորիկի «պատերին» խփել... անօգուտ... Պապայիս գոռոցները չէին դադարում, ու մի պաաաահ զգացի, թե ինչպես են մամայիս արցունքները հասնում ինձ: Չեք պատկերացնում՝ ոնց էր ամեն ինչ ցավում իմ մոտ՝ այնտեղ՝ ներքևում, երբ մայրիկս լացում էր... Ուզում ես փախչել, բայց, ցավոք, տեղ չունես… Մամայիս արցունքները կաթ-կաթ գալիս լցվում էին ինձ հատկացված տարածք ու նեղություն էր տալիս ինձ՝ տեղ չթողելով, որ ես նորմալ մեծանամ:
Մի պահ զգաստացա ու որոշեցի ականջ դնել ծնողներիս խոսակցությանը ու...…
Պապաս... «Արմենը, Արթուրը, Վաչեն տեսե՞լ ես՝ ինչ տղերք ունեն, դու տեսե՞լ ես, այ անճաաաար, ես իրանցից ինչո՞վ եմ պակաս: Ես էլ եմ տղա ուզում… Հասկանո՞ւմ ես, թե՞ ուղեղդ չի մտնում... Մենք հանում ենք էս երեխային, քանի դեռ ուշ չի... Ես տղա եմ ուզում, ու չի քննարկվում»:
«Տղա՞,- մտածեցի ես,- ո՞նց, ես անպիտա՞ն եմ, ես երեխա չե՞մ, ես մարդ չե՞մ Ինչի՞ է պապաս սենց բացասական խոսում իմ մասին»:
Մի պահ ցանկացա պտտվել ու «ինքնասպան» լինել, բայց միանգամից լսեցի մամայիս աղերսող, լացակումած ձայնը.
«Խնդրում եմ, մի՛ ստիպի ինձ, խոստանում եմ, ես քեզ տղա էլ կպարգևեմ, միայն մի սպանի փոքրիկիս, ես քեզ շատ եմ խնդրում»:
Մարդիկ, ա՛յ մարդիկ, դուք չեք հասկանա՝ ինչ էր կատարվում ինձ հետ փորիկում մամայիս ու պապայիս այս վեճի ընթացքում... Ուզում ես ինքնասպան լինել, հասկանում ես, որ քո ծնունդը մարդկանց դժբախտացնելու է, հասկանում ես, որ իրենք քո փոխարեն փոքրիկ ապերիկի են սպասում, ու դու ուղղակի անիմաստ երևույթ ես: Մարդի՛կ, չեք պատկերացնի՝ ինչքան մեծ ցավ էր դա ինձ համար, օդս չէր հերիքում, խեղդվում էի, ուզում էի ուժ հավաքել ու դուրս թռնել՝ ասելով՝ «Պապ, պապ ջան, ես էլ եմ մարդ, ես էլ եմ քո երեխան, մի սպանի ինձ», բայց, ցավոք, ես անզոր էի, ինչպես խոսակցության ավարտից պարզ դարձավ՝ նաև մայրս:

Հորս հեռանալուց հետո մաման, շոյելով ինձ, ասաց. «Տաթևս, խոստանում եմ, չեմ թողնի, որ նեղացնեն քեզ, իրանք ինձնից քեզ չեն վերցնի»:

Չեք պատկերացնի՝ էդ պահին ոնց էի ուզում մամայիս ուժեղ գրկել ու ասել. «Մամ, ես քեզ սիրում եմ, ու եթե նրանք դա անեն, ես քեզնից երբեք չեմ նեղանա. դու պայքարեցիր»:

Շարունակելի....

Նույն շարքից