Հոգեբանի անկյուն 

Հոգեկանի վրա ազդող համացանցային 10 գործոնները

analitik.am

Ինտերնետը մեզ թվում է օգտակար, որովհետև հեշտացնում է կյանքը: Սակայն պարզվում է այն կարող է նաև փչացնել կյանքը: Ժամանակակից աշխարհում առանց ինտերնետի գրեթե անհնար է՝ չէ որ դա յուրաքանչյուր ինֆորմացիայի ուղիղ աղբյուր է:


Եվ ահա, Ձեզ ենք ներկայացնում այն գործոնները, որոնք ազդում են հոգեկանի վրա՝



1. Էլեկտրոնային փոստը ինչպես խաղային ավտոմատ


Իհարկե էլեկտրոնային փոստը անվիճելի օգտակարություններ ունի: Շնորհիվ նրա նամակը հասցեատիրոջը հասնում է վայրկյանների ընթացքում, իսկ ոչ շատ վաղ անցյալում այն հասցեատիրոջը հասնում էր միայն շաբաթների ընթացքում: Շնորհիվ նրա հնարավոր է ստանալ թարմ նորություններ, տեղեկություններ և այլն, և այլն: Սակայն ինչպես պարզել են հոգեբանները այս ծառայությունը կարող է կախվածություն առաջացնել, ինչպես խաղամոլությունը:



2. Facebook-ում մեկնաբանությունները կարող են մարդուն խորասուզել դեպրեսիաների մեջ


Ամերիկյան գիտնականները, որոնք հետազոտություններ են կատարել՝ եկել են այն եզրակացության, որ մարդը, ով իր ժամանակի մեծ մասը անց է կացնում սոցիալական ցանցերում կարող է դեպրեսիայի մեջ ընկնել: 2 շաբաթվա ընթացքում գիտնականները ուսումնասիրում էին թե ինչպես է սոցիալական ցանցը ազդում օգտատերերի ինքնագնահատականի և երջանկության աստիճանի վրա: Նրանք կազմել են դիագրամներ, որոնք պատասխան են տալիս տրամադրության համար: Այն սկսում էր տատանվել, երբ օգտատերը մուտք էր գործում սոց. ցանց: Էքսպերիմենտի վերջում փորձարկվողների մոտ նկատվում էր դեպրեսիա և տրամադրության անկում:


3. Twitter-ը կարող է առաջացնել ուժեղ վրդովմունք և բարկություն


Սոցիալական ցանցը դա այն վայրն է, որտեղ մարդիկ անանուն և անպատիժ կարող են սկանդալներ, կոնֆլիկտներ հրահրել ու հերյուրանքներ տարածել: Սոցիալական ցանցերում հիմնականում գերիշխում է ատելությունը, պոռնոգրաֆիան, պրովոկացիան և այլն: Չինաստանում հետազոտություն է կատարվել, որի արդյունքում պարզվել է թե ամենից շատ ինչ էմոցիաներ են առաջանում twitter-ի օգտատերերի մոտ: Մեծ մասամբ տվիթերում, ռեթվիթերում և ռեպոստերի ընթացքում էմոցիաների մեջ գերիշխում էին ուրախությունը, նողկանքը, տխրությունը: Բայց ամենադոմինանտը դա բարկությունն էր:


4. Facebook-ի պատճառով մարդը կարող է դառնալ ռասիստ


Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Facebook-ում միջազգային մասշատբով ռասիզմ է տիրում: Գրեթե բոլոր հաղորդագրություններում ու մեկնաբանություններում հիշատակվում է միջռասային և ազգամիջյան տարաձայնությունները: Սակայն դա չի մնում զուտ որպես մեկնաբանություն և չի մոռացվում: Այն ազդում է մարդու հոգեկանի և մտածելակերպի վրա: Փորձի համար ամերիկացի գիտնականների կողմից ստեղծվում է Ջեկ Բրաուն անունով հորինված սպիտակ տղայի պրոֆիլ, ով իբր ռասիստ է: Ջեկ Բրաունի էջի վրա հրապարակվում է նյութեր այն մասին, որ սպիտակները ավելի լավն են, քան սևերը, իսկ սպիտակների իրավունքները միշտ խախտվում են: Հորինված ռասիստի համոզմունքները մի անգամից ընդունվում են օգտատերերի մեծ մասի կողմից, որոնք թողնում էին դրական մեկնաբանություններ և կրկնահրատարակում այդ նյութը:


5. ԻՆտերնետը մարդկանց հիմար է դարձնում


«Science» ամսագրի կողմից 2009թ. հրապարակվեցին «մարդու կոգնիտիվ հատկության վրա սոցիալական ցանցերի ազդեցությունը» հետազոտության արդյունքները: Չնայած առաջին հայացքից թվում է, որ ակտիվ օգտատերը բարելավում ու զարգացնում է իր գրավոր շփման ունակությունները, սակայն իրականում նա թուլացնում է իր տրամաբանությունը, կրիտիկական մտածողությունը, պատկերացումը և բառապաշարը: Ամենակարևորը, որ վատանում է մարդու ամենակարևոր ունակություններից մի քանիսը՝ հիշողությունը և ինֆորմացիայի պահպանման ունակությունը: Մարդը չի պահպանում բուն ինֆորմացիան իր ուղեղում, այլ պահպանում է տեղեկությունը այն մասին թե որտեղ է տեսել այս կամ այն ինֆորմացիան, այսինքն՝ կայքի հասցեն: Բացի դրանից մարդը ինտերնետում գերծանրաբեռնում է իր ուղեղը տարբեր տեսակի անպիտան և անօգուտ բաներով, որոնք ուշադրություն են խլում և որոնց պատճառով ժամանակ չի մնում ավելի լուրջ բաների մասին մտորելու համար:

6. Ինտերնետը կարող է ազդել ուղեղի կառուցվածքի վրա


Համաշխարհային ցանցը կարող է ազդել կյանքի ձևի և մարդու հայացքների վրա: Բայց ինչպես պարզվել է այն կարող է ազդել նաև ուղեղի կառուցվածքի վրա: Չնայած այս տվյալները դեռևս հաստատված չեն գիտնականների կողմից, սակայն Լոնդոնի համալսարաններում կատարված հետազոտությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն օգտատերերը, ովքեր ավելի շատ ընկերներ ունեն սոցիալական ցանցերում և նաև շատ են շփվում՝ նրանց ուղեղում ավելի շատ է գորշ նյութը, որը պատասխան է տալիս շփման և հիշողության փոխազդեցության համար: Իհարկե սա միայն ենթադրություններ են և շատ հնարավոր է, որ այդ նյութի մեծ քանակի առկայությունը ամենևին սոցիալական ցանցերում շատ շփման արդյունք չէ, այլ ընդհակառակը՝ հնարավոր է հենց այդ նութի քանակի մեծությամբ է պայմանավորված սոցցանցերում ակտիվ շփումը:


7. Սոցիալական մեդիաների օգնությամբ խոշոր կորպորացիաները ճնշում են իրենց սպառողներին


Այսօր գրեթե ամեն մի խոշոր ընկերություն կամ քաղաքական կուսակցություն, կամ էլ ինչ-որ կազմակերպություն օգտագործում են այսպես  ասած «բոտ ֆյքեր», այսինքն հորինված մարդկանց հաշիվներ (ըքաունթ), որոնք լցնում են ցանցը գովազդներով և դրանց մասին կարծիքներով, որպեսզի այդպիսով ազդեն հասարակության տեսակետի վրա:


8. Ինտերնետը որպես մեթոդ էքստրեմալներ ներգրավելու և նրանց կոորդինացնելու


ԻՆտերնետի օգնությամբ այսօր հնարավոր է տանը նստելով ոչ միայն կատարել առօրյա պարտականությունները, այլ նաև կազմակերպել ֆլեշմոբներ և նույնիսկ տեռակտներ:


9. Ինտերնետ կախվածությունը նման է հերոինից կախվածությանը


Պաշտոնապես ինտերնետ կախվածությունը մտային խանգարում չի համարվում, սակայն փաստերի մեծ մասը խոսում են այն մասին, որ դա կարելի է դասակարգել թմրանյութերից կախվածության հետ մեկ շարքում, իսկ երբեմն նույնիսկ որպես հոգեկան խանգարում: Մասնագետները, որոնք ուսումնասիրել են ակտիվ օգտատերերի վարքը ինտերնետի բացակայության ժամանակ հայտնաբերել են գծեր, որոնք շատ նման են կոկաինից կամ հերոինից կախվածության ժամանակ առաջացող նոպաներին:


10. Ինտերնետում շփումը վատթարեցնում է կարեկցանքի ունակությունը


Առցանց կապերի հետազոտողները պարզել են, որ ինտերնետի օգտատերը, մասնավորաբար երիտասարդությունը ավելի ու ավելի շատ է կորցնում շփման մեջ զրուցակցի հանդեպ կարեկցանքի ունակությունը, քանի որ նրանք սկսում են վատ հասկանալ և հակված են էգոցենտրիզմին (եսակենտրոնացմանը):

Նույն շարքից