Հոգեբանի անկյուն 

Կախվածությո՞ն, թե կապվածություն

Կախվածությունը և կապվածությունը հոգեվիճակի արդյունք են: Որքան անձը ներանձնայնացված է, այնքան կախվածությունը ավելի մեծ է: Դրանք կարող են լինել մարդկային փոխհարաբերություններից ընդհուպ մինչեւ կենցաղային և անձնական իրեր: Շատ հաճախ մեր շրջապատում ունենում ենք որոշ իրեր, որ մեզ ամենեւին անհրաժեշտ չեն, կորցրել են իրենց օգտագործման ժամկետը, սպառել են մաշվածության սահմանը, բայց մենք դեռ պահպանում ենք դրանք, քանի որ դրանք մեր մեջ արթնացնում են որոշակի հուշեր, հիշողություններ, սրանք ընդամենը առարկաներ են, իսկ ի՞նչ կլինի, եթե խոսքը մարդկային փոխհարաբերություններից կախվածության մասին լինի: Դա, իհարկե, ավելի բարդ է, քանի որ մարդկային հոգին հուզական ապրումների եւ տատանումների ամբողջություն է:


Կյանքը լեցուն է բազմաթիվ անակնկալներով, փոփոխություններով, ինչու չէ, նաեւ միօրինակությամբ: Հոգեբանորեն առողջ, կայուն անհատը պետք է կարողանա դիմակայել այդ փոփոխություններին եւ չհարմարվել միօրինակությանը:


Պետք է  կատարել ներաշխարհի զտում, ծանրութեթև անել հիշողությունները, չկա՞ն արդյոք որոշակի պատճառներ կամ որոշակի խնդիրներ, որոնք ժամանակին չեք կարողացել լուծել, թողել եք կիսատ, վերլուծության ընթացքում միգուցե եւ բացահայտեք, որ այդ խնդիրները շատ են: Այ, հենց դրանց կուտակումներն են ենթագիտակցական մակարդակում առաջացրել այդ վարքային կապվածությունը եւ կախվածությունը: Որպես վարժանք հոգեբաններն առաջարկում են Ձեր առջեւ դնել որեւէ խնդիր (ի դեպ դրանք կարող են լինել այնպիսիք, որոնց մասին մտածել եք, բայց չեք կարողացել իրագործել, այժմ եկել է ժամանակը) եւ ջանքեր գործադրել, որքան էլ որ դժվար լինի` իրագործել: Արդյունքում վարժանքներից կանցնեք վարքային դրսևորման եւ կտեսնեք, որ Ձեր վարքում առաջ կգան նոր հատկանիշներ, որոնք Ձեզ թույլ կտան լինել համարձակ, գնահատել ունեցածը, բայց երբեք կախվածության մեջ չլինել դրանցից:



Զանի Հարոյան

Նույն շարքից