Երբ ապրում ես գլխապտույտ կյանքով, յուրաքանչյուր րոպեդ հաշվարկված է: Մշտապես այն զգացողությունն է, որ պետք է հետևես ինչ-որ ցուցակի ու ինչ-որ տեղ վազես: Եվ որքան էլ փորձում ենք կառավարել սեփական ժամանակն ու ուշադրությունը, որքան էլ տարբեր խնդիրներ փորձենք լուծել, միշտ ժամանակը չի հերիքում, որպեսզի ամեն ինչ հասցնենք անել:
Այդպիսին էր իմ կյանքը 2 խելահեղ տարիների ընթացքում: Իմ մտքերն ու արարքները վերահսկում էին էլեկտրոնային հիշեցումները, և չնայած, որ ես ամեն կերպ ցանկանում էի ժամանակ գտնել իմ բոլոր գործերի համար, միևնույն է ինձ մոտ դա ոչ մի կերպ չէր ստացվում:
Բայց 6 տարի առաջ ես օրհնություն ստացա հանգիստ, անհոգ փոքրիկի տեսքով:
Երբ ես պատրաստվում էի գնալ, նա սկսում էր ինչ-որ բան փնտրել իմ պայուսակում, երբ ես պետք է 5 րոպեով ինչ-որ տեղ գնալ, նա ստիպում էր ինձ մեքենայում ամրագոտիով ամրացնել նաև իր փափուկ խաղալիքին:
Երբ ես պետք է շտապ սրճեի ինչ-որ սրճարանում, նա հանկարծ կանգ էր առնում՝ զրուցելու ինչ-որ ծեր կնոջ հետ, որը նման էր իր տատիկին:
Երբ ես ընդամենը կես ժամ ունեի ինչ-որ տեղ գնալու համար, նա հանկարծ խնդրում էր, որ ես կանգնեցնեմ մանկասայլակը, որպեսզի նա կարողանա շոյել կատվին, որին հանդիպել էինք ճանապարհին:
Երբ իմ ամբողջ օրը արդեն պլանավորված էր, սկսած ժամը 6-ից, նա հանկարծ ինձ խնդրում էր ջարդել ձուն և շատ դանդաղ հարում էր դա հարիչով:
Այդ անհոգ փոքրիկը անվերջ շտապող իմ ԵՍ-ի նվերն էր, բայց այդ ժամանակ ես դա չէի հասկանում: Երբ դու անընդհատ շտապում ես, քո աշխարհայացքը դառնում է շատ նեղ ու միօրինակ. Դու տեսնում ես միայն այն, ինչը գրված է թղթի մեջ հաջորդը և այն ամենը, որին պետք չի դնել «արված է» նշանը, համարվում է ժամանակի անիմաստ կորուստ:
Ամեն անգամ, երբ իմ փոքրիկը խնդրում էր շեղվել ինձ իմ ցուցակից, ես նրան ասում էի. «Մենք դրա համար ժամանակ չունենք»: 2 բառ, որը ես միշտ ասում էի իմ փոքրիկին, սրանք էին. «Արի, արագացրու»:
Իմ նախադասությունները ես միշտ սկսում էi հետևյալ ձևով. «Արագացրու, մենք ուշանում ենք» և ավարտում. «Մենք ամեն ինչ բաց կթողնենք, եթե դու չարագացնես»:
Ես իմ օրը սկսում էի հետևյալ բառերով. «Արագացրու, կեր նախաճաշդ: Արագացրու հագնվիր» և ավարտում. «Արագ մաքրիր ատամներդ: Արագ գնա քնելու»:
Եվ չնայած «արագացրու» բառը այնքան էլ չէր ազդում իմ փոքրիկի վրա, միևնույն է ես այն ասում էի, նույնիսկ ավելի հաճախ, քան «Ես սիրում եմ քեզ»:
Բայց մի օր ամեն ինչ փոխվեց: Մենք իմ մեծ աղջկան վերցրինք մանկապարտեզից, եկանք տուն և պատրաստվում էինք իջնել մեքենայից: Դա այնքան էլ արագ տեղի չունեցավ, ինչքան որ ցանկանում էր իմ մեծ աղջիկը և նա ասաց իր փոքրիկ քույրիկին. «Որքան դանդաղաշարժ ես դու»: Ես նայեցի ձեռքերը կրծքին խաչած իմ աղջնակին և նրա մեջ ինձ տեսա: Դա սրտաճմլիկ տեսարան էր:
Ես հասկացա՝ որքան սխալ եմ վարվել իմ երեխաների հետ: Ես մշտապես ճնշում էի իմ փոքրիկին, շտապեցնում այն փոքրիկ երեխային, ով ընդամենը ուզում էր ապրել և վայելել կյանքը:
Ես խոստացա իմ երեխաներին այլևս չլինել այդքան շտապող: Ես հանեցի իմ բառապաշարից «արագացրու» բառը: Դա անելը հեշտ էր, շատ ավելի դժվար էր դա կիրառել, բայց ես փորձում էի:
Ես որոշեցի ապրել այսօրվա օրով:
Ես սովորեցի այլևս երբեք չշտապեցնել իմ փոքրիկներին և նրանց հետ միասին չշտապել նաև ինքս: Ես այդ ժամանակ այնքան նոր բաներ բացահայտեցի իմ փոքրիկի մեջ. ես տեսա նրա աչքերի փայլը, որը մինչ այդ չէի հասցրել նկատել, ես նկատեցի նրա ժպիտը և մեծ սերը, որով նա շոյում էր փոքրիկ կատվին: Ես սովորեցի ապրել...
«Պետք չի շտապել, միայն մի շտապիր»,-ասում էի ինքս ինձ անընդհատ:
Ես այլևս երբեք չեմ ասում. «Ես ժամանակ չունեմ», որովհետև ըստ էության, դա նշանակում է « Ես ժամանակ չունեմ ԱՊՐԵԼՈՒ համար»:
Կանգ առնել և հիանալ առօրյա կյանքի փոքրիկ ուրախություններով, հենց դա է իրականում ապրելը:
Հեղինակ՝ Rachel Macy Stafford