Ֆեյսբուք 

Ռուսաստանի դոմինատությունն ու ՀՀ պետական մարմինների «ջայլամային հոգեբանությունը»

analitik.am

Հայաստանի և իր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի Դաշնության փոխհարաբերությունները թե՛ ազգային, թե՛ պետական մակարդակով արդեն մոտ երկու հարյուրամյակ է ընթանում են դոմինանտության դրսևորմամբ: Եվ ցարական դոմինանտությունը միշտ եղել է միակողմանի:

 

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունն ու դեպքից հետո ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց ՀՀ պետական մարմինների ապազգային կառավարման ձևը: Ինչու՞ միայն պետական մարմինների, որովհետև նմանատիպ իրավիճակներն, իրենց բոլոր նախատիպերով, մեր իշխանությունները աչք են փակում և դրսևորում «ջայլամային հոգեբանություն»: Իսկ ժողովրդի մի ստվար զանգված ևս մեկ անգամ իր դժգոհությունն է բարձրացնում պետական վասալության դեմ:

 

1999 թվականի ապրիլի 14- ին երկու ազգությամբ ռուս 102-րդ ռազմաբազայում ծառայող ժամկետային զինծառայողներ ալկոհոլի ազդեցության տակ Գյումրու բանուկ փողոցներից մեկում կրակ էին արձակել ժողովրդի ուղղությամբ` կյանքից զրկելով 2 հոգու և վիրավորելով տասնյակ մարդկանց, այդ թվում ծերերի ու կանանց: Դեպքից հետո զինվորների ճակատագիրը այդպես էլ մնաց մշուշոտ, քանի որ Ռուսաստանն իր ձեռքը վերցրեց թե՛ գործի քննությունը, թե՛ զինվորների պատասխանատվության ենթարկելու գործը:

 

Ոճրագործության մեղադրյալ Վալերի Պերմյակովի ճակատագիրը ոչնչով չի տարբերվի վերոնշյալ ռուս զինվորների ճակատագրից, եթե ՀՀ դատախազությունն ու մյուս պետական մարմինները չդրսևորմեն ազգային արժանապատվությունը և հրագանք սեփական ժողովրդի, ժողովրդի անվտանգության նկատմամբ:

 

Բայց, ինչպես երևաց ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանի տրամադրվածությունից և խոսքի մանևրներից, Ռուսաստանը չի պատրաստվում իր զինվորին զիճել Հայաստանին: Ցավալի է, որ 170 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի Դաշնությունը «ատամներով պահում է» իր զիծառայողին, անգամ նրան, ով մեղադրվում է դաժան սպանության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետությունում վեց քաղաքացիների կյանքերը պատնվում են մոռացության: ՀՀ ոստիկանությունը արդեն հրապարկել է իր արդարացումը, որ իբր թե օպերատիվ աշխատանքները ընթացել են բարձր մակարդակով, ՀՀ ոստիկանները ամեն ինչ արել են իր քաղաքացիների անվտանգությունը պահպանելու համար: Դատախազությունը մի կերպ փորձում է «ջրից չոր դուրս գալ» Գևորգ Կոստանյանի դեմքի լուրջ արտահայտությամբ և իրար հետ ոչ մի տրամաբանական կապ չունեցող նախադասություններով:

Իսկ ով է պայքարելու ՀՀ քաղաքացիների, ՌԴ դեսպանատան առաջ հավաքվածների վիրավորված ազգային արժանապատվությունը փարատելու և արդարություն վերականգնելու համար:

 

Հ.Գ. Երբ հունգարական իշխանությունները հանցավոր համաձայնության եկավ Ալիևի հետ և Ադրբեջանին հանձնեցին Ռամիլ Սաֆարովին, հունգարացիները փողոց դուրս եկան և խարազանեցին իրենց իշխանություններին: Իսկ ռուսական արջը քնած է, կամ էլ իրեն դրել է քնածի իմիտացիա է անում:


Հովհաննես Եսայան

Նույն շարքից