Արդեն քսանմեկ ժամ է լուռ եմ... ներողություն, այլևս չեմ կարող լռել: Տարիներ առաջ, երբ սպանեցին Անդրանիկ Մարգարյանին, հաջորդ իսկ օրը երկրում սգո օր հայտարարվեց: Ես հիմա չեմ հասկանում, ինձ բացատրեք հասկանամ, իհարկե ոչինչ չունեմ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի դեմ, ես ունեմ հարց ուղղված բոլոր նրանց, ովքեր Գյումրու սպանդից հետո կուրծք էին ծեծում, թե Հայաստանում սուգ հայտարարելու մշակույթը ձևավորված չէ:
Ազատության հրապարակում հավաքված մարդիկ մոմ են վառում գլուխները խորհած, իսկ մոտակա օբիեկտներից լսվում էր ռաբիս տաշի-տուշին, հետո մեկ ուրիշ կողմից լսվեց հրավառության պայթյուններ... ես չեմ մեղադրում այդ տաշի-տուշի անողներին, եթե երկրում հայտարարված չէ պաշտոնական սգո օր: