Ֆեյսբուք 

Ֆեյսբուքն հեռացրել է ԼՂՀ պաշտոնական էջի հավաստիացնող նշանը

analitik.am

Առավոտ գիշերով մտա ՖԲ ու տխրեցի, երբ տեսա որ ԼՂՀ էջին ընդհամենը 25.000 մարդ է լայք տվել, այն դեպքում, երբ ամբողջ ադրբեջանը բողոքում էր այդ էջի դեմ (լրատվականներով հանդերձ), իսկ երբ այդ էջը ունեցավ պաշտոնական էջի հաստատում Ֆեյսբուքի կողմից:


Ամեն ադրբեջանցի իր պարտքն էր համարում, օրական գոնե 1 անգամ բողոք ներկայացնել ՖԲ-ին, իսկ մենք ուրախացել էինք որ արդեն պաշտոնական էջ է ճանաչվել, այնինչ մեզ բոլոր ՀԱՅերիս խնդրել էին լայքել էջը, լայքել բոլոր այդ էջում տեղադրված նկարները, ուղարկել մեր ընկերներին, քանի որ ազերիները բողոքում են ՖԲ-ին և ցանկանում են որ պաշտոնական էջ չլինի,իսկ առավոտ երբ տեսա որ դա նրանց հաջողվել է, ոնց որ կուվալդով տային գլխիս:


Այ ժող ջան, հազիվ հաջողություն ունեինք, փոխանակ նենց անենք, որ պահենք այդ ձեռքբերումը, մենք անտեսում ենք և կորցնում, դե ինչ ասեմ, ապրեք, դուք ձեր գիրք ստանալու համար, ձեր բոլոր ընկերներին գրեք, անհանգստացրեք, ինչ-որ տեղ նաև պարտադրեք թող լայքեն, որ դուք գիրքը հաղթեք, բայց ալարեք այդ էջը ձեր ընկերներին ուղարկել: ՖԲ օրեկան Հայաստանից մտնում է երիտասարդների մոտ 20-30%-ից ավելին:


Հ.Գ. Գոնե հիմա էջին լայք արեք, որ էջնել չփակեն, ու գոնե օրեկան 1 ընկերոջ ուղարկեք և ինչպես ամեն մրցույթի համար եք լայք ուզում, այնպես էլ այս էջի համար ուզեք:

Այ սենց անհամ ու ջղայնացած բարի լույս:

 

Տիգրան Խաչիկյանի գրառումը

Նույն շարքից