Միջազգային Վերլուծական 

Իշխանության մոլորությունը

Մոլորությունը կամ անինքնավստահությունը լինում է սովորական եւ ստրատեգիական: Սովորական մոլորությունը շատ հեշտ է ախտորոշվում: Բոլորին հայտնի է, թե ինչպիսի տեսք ունի շփոթված մարդը, ինչպիսի որոշումներ է ընդունում, ինչպես է պաշտպանում իր իրավունքները ու կառուցում իր ծրագրերը:


Իշխանության վարքագծին հետեւելով` ակնհայտ է դառնում, որ նախատեսվող օրինաագծերն ու գործողությունները պրակտիկայում ընդհանրապես նման շփոթվածության արդյունք չեն:


Անհրաժեշտություն չկա առաջնորդվել նրանով, որ սովորական մարդու մոլորությունը տարբերվում է մարդկային հասարակությունների մոլորությունից:


Անհատը գրեթե յուրաքանչյուր դեպքում հավասարազոր է ինքն իրեն: Իրեն հավասար չէ շիզոֆրենիկը, որ հիվանդության հետեւանքով ձայներ է լսում ու շփվում անտեսանելի կերպարների հետ:


Ծայրահեղություններին չտրվելով` մենք կարող ենք վստահեցնել, որ անհատի վարքագիծը թույլ է տալիս նրա ինքնավստահության կամ մոլորության մասին հետեւություն կատարել: Դժվարություն է առաջանում որոշակի խմբի դեպքում, քանի որ խմբի անդամների վարքագիծն ու արարքները կարող են տարբեր լինել: Արդյունքում` կոլեկտիվում ունենում ենք որոշակի միջին արդյունք: Այստեղ անհրաժեշտ է նուրբ սոցիալ-հոգեբանական վերապատրաստում: Այդ վերաարտադրման դեպքում պարզվում է, որ կոլեկտիվ մոլորվածությունը գրեթե նույնն է, ինչ անհատի մոլորվածությունը: Մոլորված խումբը գործում է ինչպես նույն իրավիճակում գտնվող անհատը: Դա վերաբերվում է ընդունված որոշումներից ու արտաքին ազդեցության նկատմամբ նրա վերաբերմունքից:



Բոլոր առումներով իշխանությունն իրեն դրսեւորում է ոչ այնես, ինչպես բնորոշ է սովորական խմբին ու անհատին, որին հատուկ է սովորական մոլորությունը: Նախ փորձենք պարզել, թե իրենից ինչ է ներկայացնում ստրատեգիական մոլորությունը: Սկսենք անհատից, ով ընդհանապես շփոթված ու անինքնավստահ է: Այդ ամենը արտահայտվում է որոշակի իրավիճակում: Իրավիճակը վերահսկելու , տիրապետելու դեպքում, նա ինքնավստահություն է ցուցաբերում: Հակառակ դեպքում` կասկածի ժամանակ, նա դրսեւորում է անինքնավստահություն: Իսկ ինչպե՞ս է անհատը գնահատում իրավիճակին տիրապետելու իր շանսերը: Նա հարց է տալիս իրեն`արդյո՞ք անհրաժեշտ ռեսուրսներ ունի իրավիճակին տիրապետելու համար: Ռեսուրսների առկայության պայմաններում անհատը դրանք ակտիվորեն օգտագործում է , իսկ դրան անբավարար լինելու արդյունքում անհատը ընկնում է սովորական շփոթվածության մեջ, որը հակադրվում է ստրատեգիական մոլորության հետ: Ստրատեգիական անինքնավստահությունը սկսվում է այնտեղ, երբ անհատը կամ խումբը գտնվում են անկանխատեսելի իրավիճակում: Օրինակ. անհրաժեշտ է օգտագործել որոշակի զիված ուժեր` ասենք ներքին զորքերը: Բայց կարող ես արդյո՞ք դրանք ներգրավել: Իհարկե, կարելի է հրաման տալ, բայց արդյո՞ք հրամանը կկատարվի: Եթե նույնիսկ հատուկ գրոհայինները չեն ենթարկվում, ապա իրավիճակը տխուր է: Իսկ արդյոք քեզ այս կամ այլ կերպ ենթակա լրագրողները կկատարեն հրամանը: Այստեղ ավելի բարդ է, նրանք կարող են հրամանը կատարել շատ պրոֆեսիոնալ կամ անտաղանդ, նույնիսկ` ամեն ինչ անեն հակառակ: Որովհետեւ լրագրողների հետ կան որոշակի հարաբերություններ, նրանց վճարում են, եւ նրանց գործողությունները պայմանավորված է ցուցաբերված վերաբերմունքից ու ստեղծված հարաբերություններից:

Իսկ երբ անհրաժեշտ է ներգրավել հենարան հադիսացող մասսաներին, ապա այդ դեպքում ինչպե՞ս վարվել:


Երբ իշխանությունը վստահ է իր գործողություններում եւ կարող է ներգրավել բոլոր ադմինիստրատիվ, ֆինանսական ռեսուրսները, ապա առկա է ինքնավստահության սինդրոմը: Իսկ հակառակ դեպքում արդեն տեղ ունի ստրատեգիական անինքնավստահություն սեփական ուժերի հանդեպ:



Եթե գործողությունների հաջողությունը անմիջականորեն կապված է ժողովրդի ու մասաների քայլերից, ապա կդժվարանա սեփական սեռուրսի գնահատումը, քանի որ այն քոնը չէ: Նախ արդյո՞ք օտարը տիրապետում է քեզ անհրաժեշտ ռեսուրսների, իսկ դա պարզելու համար պետք է փորձել: Երկրորդ` օտարը քեզ կտրամադրի՞ այդ ռեսուրսը: Գուցե տրամադի ոչ լիովին, կամ հակառակը` հակառակորդներին:

Ինչ որ մեկը պետք է սոցիալական հարցում անցկացնի պարզելու համար, որ ժողովրդական, զինված, սոցիալական աջակցությունը ինչ-ինչ պատճառներով աճում է: Իսկ դա իրականացնում է ոչ թե ռոբոտը, այլ մարդը, որի ցանկությունները կարող են չհամնկնել քոնի հետ: Ուստի, առաջնորդվելով սեփական կամ մեկ այլ խմբի շահերով, նա կարող է սխալ ինփորմացիա հաղորդել:



Բոլորովին պարտադիր չէ, որ ռեսուրսներին կապող օղակը` անհատը կամ ինստիտուտը, լինի հատուկ պատրաստված լրտես կամ չարության մարմնացում: Դա կարող է լինել պրոֆեսիոնալ որակավորումը կորցրած ինչ-որ մեկը, որ չի ցանկանում ռիսկի դիմել:



Ուստի, մեր ժամանակներում վիշապին մեծացնում են հիմնականում այն ժամանակ, երբ իսկապես վայելում են ժողովրդական կամ այլ ուժերի աջակցությունը, իսկ դա պարզելու համար կան ավելի պարզ միջոցներ: Օրինակ Հարուն ալ Ռաշիդը ծպտվելով` շրջում էր շուկայում ու հենց առաջին ձեռքից իմանում ժողովրդի տրամադրությունը: Իսկ Նիկոլայ երկրորդը իր հույսը դրել էր գիտակների, ինչու չէ` շառլատանների վրա ` ի դեմս Ռասպուտինի, ով ավելի մոտ էր ժողովրդին, քան, իրեն: Նիկոլայ երկրորդի ժողովրդին մոտենալու բոլոր այդ փորձեր ձախողվեցին:


Իսկ Լենինը իր ծրագրերը իրականացրեց որոշակի գործիքների օգնությամբ, որոնք օժտված էին ռացիոնալ ու իռացիոնալ հատկանիշներով:



Ստրատեգիական մոլորվածությունը հղի է անկանխատեսելի ու աղետալի հետեւանքներով: Ոստի պետք է նախապատրաստվել դրան:

 

 

 

 

 

Նույն շարքից