Միջազգային Վերլուծական 

Հետադարձ տոմս դեպի ջիհադ

 Ինքնահռչակ Իսլամական պետության ղեկավարությունը ամեն կերպ աղավաղում է կրոնը՝ գործելով այնպես, որպեսզի մահմեդականությունը սարսափ տարածի ողջ աշխարհում: Գրավված տարածքներում  ահաբեկիչները դաժան հաշվեհարդար են տեսնում մարդկանց  նկատմամբ՝ իրականացնելով մասսայական մահապատիժներ, խաչի են հանում ու սեքսուալ ստրկության քշում այլադավաններին ու այլախոհներին:


Սակայն, Իսլամական պետությունը չարժե համարել պրիմիտիվ դեգեներատների կազմակերպություն: Նրա առաջնորդները նպատակայնորեն աշխատում են կառուցել պետական ու տնտեսական մարմինների ամուր հիմք, միառժամանակ  հայտարարելով իրենց գերնպատակի՝ մահմեդականներով բնակեցված տարածքները միասնական դրոշի ներքո միավորման մասին: Նրանց հաջողվում է իրենց շարքերը համալրել տարբեր հասարակություններից դժգոհ ու հիասթափված մարդկանց: Այս գաղափարներն իրենց հասցեատերերին են գտնում Ռուսաստանում, Կովկասում ու Միջին Ասիայում:

 

Ասիայից մեկնող ու խալիֆաթին անդամագրվող կամավորների մոտ առկա են մի քանի այլընտրանքային ճանապարհներ:


Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ահաբեկիչների հետ կապված մահմեդական կազմակերպությունների վրա: Ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվությունը, ղուրանի դպրոցներն ու համալսարանները Ղրղզստանի, Տաջիկստանի ու Ղազախստանի հասարակ բնակչության շրջանում դառնում են ռազմաշունչ իսլամի ուղղորդիչներ: Մյուս խթանիչներից է Հարջը՝ ուխտագնացությունը դեպի Մեքքա, որտեղ իրականացվում է մարդկանց ուղեղների լվացում ու անդամագրում ջիհադին:


Բացի այդ, միջինասիացիներն ու կովկասցիները օգտագործվում են արտասահմանում: Այդ նպատակով հավաքագրողները ներթափանցում են ռուսաստանյան միգրանտների միջավայր: Հանդիպելով պրոֆեսիոնալ անհաջողությունների ու ճնշումների ենթարկվելով բնիկների կողմից՝ տաջիկները, ուզբեկներն ու ղրղզները  դառնում են խիստ զգայուն հավասարություն ու արդարադատություն քարոզող գաղափարների նկատմամբ:


Կարեւոր դեր է կատարում նաեւ ինտերնետային կապը: Հավաքագրման ու մարտերի ընթացքում գրոհայիններն իրենց զգում են ինչպես սեփական տանը՝ մնալով հայրենակիցների միջավայրում: Իրաքում ու Սիրիայում արդեն վաղուց գործում են Կովկասի ու Միջին Ասիայի բնիկներից կազմավորված զինված ջոկատներ: Նրանցից ամենահայտնին «Ջամաթ Սաբիր» խմբավորումն է, որի շարքերում պատահական մարդիկ չկան, քանի որ նրանց համախմբում է ոչ միայն մշակութային կապերն  ու Իսլամական պետության հանդեպ հավատարմությունը, այլ նաեւ ընդհանուր թշնամին՝ Ռուսաստանը:


Ջիհադին մասնակցելու հիմնական պատճառը Ռուսաստանի նկատմամբ ատելությունն է: Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը, որի նպատակն է սատարել Ասադին ու օգնել նրան սպառազինությամբ,  նման ահաբեկչական խմբավորումների կազմավորման առիթ են հանդիսանում, որոնց նպատակը ոչ միայն պատերազմն է Սիրիայում ու Իրաքում, այլ նաեւ՝ ապագայում ահաբեկչական հարձակումների իրականացումը Մոսկվայում ու այլ քաղաքներում:

 

 

 

 

 

Նույն շարքից