Վերլուծական 

Սոցիալական շուկայական տնտեսությունը որպես Հայաստանի Հանրապետության մոդեռնիզացիայի այլընտրանք. ՄԱՍ 3

Լևոն Շիրինյան

Փիսոփայական գիտությունների թեկնածու,

 քաղաքական գիտությունների դոկտոր,

ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՊՄՀ քաղաքագիտության

 և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ

 

 

Սկիզբը՝ 

Սոցիալական շուկայական տնտեսությունը որպես Հայաստանի Հանրապետության մոդեռնիզացիայի այլընտրանք. ՄԱՍ 1

Սոցիալական շուկայական տնտեսությունը որպես Հայաստանի Հանրապետության մոդեռնիզացիայի այլընտրանք. ՄԱՍ 2

 

Անտարակույս սոցիալական շուկայական տնտեսության սկզբունքներով ստեղծված  ՀՀ ազգային տնտեսության համալիրը «կբավարարի» ՀՀ գալիքով շահագրգիռ շերտերին, որոնց թվում` ինչպես «աշխատավոր ընդհանրությանը», այնպես էլ մտավորականությանն ու  արդյունաբերող դասակարգին: Այն կհամադրի ավանդականությունն ու երկրի քաղաքական-տնտեսական արդիականացումը: Այլ կերպ` ձեռք կբերվի լայն արդիականացում` ազգային ավանդույթների «վերակազմության» միջոցով:


Ուսանելի է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության տեսական պլատֆորմի «ճշգրտման» փորձը` «Գոդեսբերգյան ծրագրի» (1959թ.) ընդունումից հետո, երբ տեղի ունեցավ նրա  տնտեսական պլատֆորմի մերձեցումը «սոցիալական շուկայական տնտեսության»  հայեցակարգին: Այն արտահայտվեց ոչ միայն «մրցակցություն՝ որքան հնարավոր է, պլանավորում՝ որքան անհրաժեշտ է» ծրագրային դրույթով, այլև այն բանով, որ գալով իշխանության՝ նրանք ոչ միայն չկարողացան, այլև նույնիսկ չուզեցին  արմատապես փոխել տնտեսության կարգավորման գոյություն ունեցող, ըստ էության, էրհարդյան համակարգը: Իսկ Գերմանիան  դրանից շահեց: Ուշագրավ է նաև Հարավային Կովկասի երկրների զարգացման առաջնահերթությունների ընտրության մասին Ն. Շմելյովի առաջարկների համալիրը: Դրանք են.


  •      ագրարային սեկտորի արագացված զարգացում` դրա արմատական բարեփոխման ճանապարհով,
  •         այդ երկրների վերածումը մշակող գլոբալ արդյունաբերության «հավաքման հրապարակի»,
  •       սեփական բնական էներգետիկ պաշարների ինտենսիվ շահագործում,
  •      մասնագիտացում տարանցիկ առեւտրային եւ տրանսպորտային ծառայությունների մեջ:

 

«Առաջանցիկ» ամենահաջողված երկրներն իրենց տնտեսական ռազմա-վարության մեջ համակցել են տվյալ չորս ուղղությունները:


ՀՀ-ում ընթացող ներքին գործընթացները, «աշխատավոր զանգվածի» հիասթափությունը, ՀՀ հասարակական-քաղաքական զարգացումը մղում են ձախ-կենտրոն: Սոցիալական արդարության  հանդեպ հակումներ դրսևորող ժողովուրդը, թերևս, կանի իր ընտրությունը, իսկ Արևելք-Արևմուտք երկրաքաղաքական խաչմերուկում գտնվող հանրապետությունը կզարգանա, մշակութային երկխոսության «դաշտում» գտնվող հայկական քաղաքակրթությունը կարձանագրի իր առաջընթացը, եվրոպական քաղաքակրթական ուղղորդում ունեցող երկիրը կշահի, եթե XXI դարը ՀՀ համար  դառնա «կարգի տեսության» հասարակություն: Գիտակցել է պետք. երկրի տևական ճգնաժամը անհրաժեշտ է հաղթահարել: Քաղաքագիտությունը վաղուց է պարզել. ,վարչակարգերի (ռեժիմների) մեծ մասը առաջացել է ճգնաժամերի շրջանում և էլիտաների բախումներից: Նրանք սկիզբ են առնում քաղաքական փակուղիներից և էլիտաների իշխանության համար պայքարից, որոնք հղի են զանգվածային բռնություններովել:


Եվ դրանով ՀՀ-ն կզբաղեցնի քաղաքակրթական իր տեղը տարածաշրջանում ու ժողովուրդների  համաշխարհային ընկերակցության մեջ: Հարաշարժ ու անընդմեջ արդիականացող ՀՀ-ն կստանա հնարավորություն  իրականություն դարձնելու հավասարակշռության երաշխավորի գործառույթ նույն տարածաշրջանում, որի սլաքները կուղղորդվեն Մերձավոր և Միջին Արևելք: Դրանով իսկ, թերևս, կասեցվի դարավոր նահանջը, ապահովելով Մեծ Շրջադարձը՝  ՀԱՅԱՀԱՎԱՔԸ և ՀՈՂԱՀԱՎԱՔԸ:

 


Նույն շարքից