Ֆեյսբուք 

Ես մի բան չհասկացա, Մհեր Ենոքյանին ներելու կամ չներելու հարցը ֆեյսբուքում է լուծվելո՞ւ. Ղազինյան

analitik.am

Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել.

Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը:

Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատակ սխալն ու վերականգնելով արդարությունը:

Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ազատազրկման է դատախարտվել դատական սխալի հետևանքով, ապա չի կարող խոսք լինել ներման մասին:

Այդ դեպքում անհրաժեշտ է նախաձեռնել նախաքննության կամ դատաքննության նոր փուլ` նոր ի հայտ եկած հանգամանքներով և որոշել դատավճռի ճակատագիրը:

Խնդիրն առավել սուր է, երբ խոսքը գնում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար մահապատժի դատապարտված, ապա ներման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին, հատկապես, որ տուժող կողմի իրավահաջորդը պնդում է պատժի մինչ վերջ կրելու իր դիրքորոշումը: Այսինքն չկա փաստացի հաշտություն դատապարտյալի և տուժող կողմի ներկայացուցիչների միջև:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արթուր Ղազինյանը:

Ավելի ուշ Ղազինյանը ևս մեկ գրառում է կատարել.

Ես մի բան չհասկացա, Մհեր Ենոքյանին ներելու կամ չներելու հարցը ֆեյսբուքում է լուծվելո՞ւ:

Չնայած ինչի մենակ Ենոքյանի հարցը, այլև բոլոր կարևոր հարցերը Հայաստանում այսուհետ լուծելու է «ժողովուրդը», որը հիմնավոր կերպով հաստատված է Ֆեյսբուքում։

Մեզ այլևս պետություն և պետական ինստիտուտներ պետք չեն

 

Նույն շարքից