Բիզնես 

Ինչու՞ էին սովետական լուցիկները ամենալավը

analitik.am

Ինչպես հայտնի է  Ստալինը ծխամորճ էր ծխում և այն վառում էր շատ հասարակ լուցկիով: Այդ լուցկու մեկ տուփն  արժեր մեկ սովետական կոպեկ:

 

Մի անգամ Ստալինը իր գրասենյակ է հրավիրում Սովետական Միության   բոլոր լուցկու գործարանների տնօրեններին և որոշները այդ կարճ հանդիպման համար ստիպված էին եղել անցնել շատ մեծ տարածություն, օրինակ՝ Ուրալից  հասնել Կովկաս: Իոսիֆ Վիսսարինովիչը  հանդիպման ժամանակ իր պահարանից հանում է մի տուփ լուցկի ու ծխամորճ  և փորձում է ծխել, սակայն լուցկին չի վառվում:  Մեկ այլ լուցկու տուփ է հանում, փորձում է վառել, կրկին չի վառվում,  երրորդ լուցկու հատիկը  վառելու ընթացքում կոտրվում է և  շատ երկար տանջվելուց հետո է միայն  Ստալինին վերջապես հաջողվում  ծխել:  Այդ ընթացքում լուցկու գործարանների տնօրենները կամաց-կամաց հասկանում են, թե ինչու է Ստալինը նրանց հրավիրել  և ինչով կվերջանա այդ հանդիպումը: Ստալինը նայելով նրանց, ասում է . «Ընկեր ղեկավարնե՛ր, հարցեր կա՞ն»: Ոչ մի հարց չկար, նստածները լուռ գլխով հասկացնում են, որ հարցր չունեն,- «եթե հարցեր չկան՝ ազա՛տ եք»,-հավելում է Ստալինը:

 

 

Այս հանդիպումից հետո  «ձգվեցին » նաև քիմիկոսները, տեխնոլոգները և այլ գիտաշխատողներ:  Որոշ ժամանակ անց  սովետական լուցկիները դառնում են աշխարհի ամենալավ լուցիկները:

 

Նույն շարքից