Հոգեբանի անկյուն 

Երբ դիմացինը ստում է

analitik.am

Համաձայն բազում հարցումների, թե ինչն է Ձեզ համար անտանելի, հարցվածների մեծ մասը մշտապես պատասխանում է` խաբված լինելը:

Գոյություն ունի, այսպես ասած, «խաբողի հոգեբանություն» կոչվածը: Նրանք, ովքեր ստում են, գտնվում են շատ խոցելի վիճակում: Նրանց կարող է թվալ հակառակը` թե ինքնապաշտպանվում են, բայց իրականում այդ պահին նրանք վնասում են, խոցում են հենց իրենց: Նման կարծիք են հայտնում Կանադայի մի շարք գիտնականներ և հավելում, որ  խոցելի է ոչ միայն խաբվողը, այլև խաբողը:


Ցանկացած արարք, որի անընդունելիությունը, բացասական լինելը մենք գիտակցում ենք, անկախ մեր կամքից մենք դրա համար ունենում ենք մեղքի զգացում: Իսկ սա իր հերթին լրացուցիչ լարվածություն է ստեղծում, անհանգստություն:


Այսպիսով, այդքան հեշտ ու հասարակ թվացող սուտն իրականում մեզնից պահանջում է շատ էներգիա, ուղեղի լարված աշխատանք և, ինչու ոչ, հիշողություն: Յուրաքնչյուր պարագայում, եթե, իհարկե, սուտն արդեն կանխամտածված չէր, խաբողը պետք է մտածի, իսկ դրա համար նրան ժամանակ է պետք:


Հոգեբանները նշում են, որ առաջին հերթին աչքերն են, որոնք մատնում են խաբողին: Խոսքը «պրոֆեսիոնալների» մասին չէ: Խաբելում հմտացած մեկը կարող է շատ ուշադիր նայել աչքերին և ստել: Բայց ընդհանրապես մարդիկ ակամայից փախցնում են հայացքը կամ սկսում են հաճախ թարթել աչքերը, երբ ստում են: Կարևոր են նաև մարմնի ազդանշանները: Եթե խոսելիս մարմնի երկկողմ մասերից  միայն մի կողմն է ակտիվ, դա կարող է ցույց տալ, որ նա չի ասում այն, ինչ մտածում է: Կարող է խոսելիս մեկ քայլ ետ գնալ, և դա էլ կապացուցի այն,որ նա ինքը չի հավատում իր ասածին:


Խուսափեք ստից առհասարակ: Թույլ մի տվեք խաբել Ձեզ և մի ստեք նաև Դուք: 

Նույն շարքից