Ֆեյսբուք 

Պոչամբարները` էկոհամակարգի «սանիտարներ»

analitik.am

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


ՀՀ-ում շահագործվում է պղնձի` իր մեծությամբ աշխարհում երկրորդ հանքավայրը: Գործող և կոնսերվացված մոտ 25 պոչամբար որոնք բոլորն էլ կառուցված են եղել հիմնականում Խորհրդային միության ժամանակ՝ բացի մի քանիսից, որոնք կառուցվել են վերջին տարիներին, և դրանց հետ կապված ոչ մի հստակ բնապահպանական կամ շրջակա միջավայրի ազդեցության նվազեցման միջոցառումներ չեն արել պոչամբարներն ունեցել են հստակ շփում շրջակա միջավայրի հետ, բնության հետ, պատնեշներն ամբողջովին եղել են հողային կամ խճային:



Պոչամբարի ամբողջ մակերեսը պետք է ծածկվի 30 սմ հողի շերտով, որտեղ էլ պետք է ցանվի տեղանքին բնորոշ խոտաբույսեր։

 

Կախված տեղի բնակչության ցածր տեղեկացվածությամբ, նրանք սկսել են պոչամբարի մակերեսին աճեցնել տարատեսակ գյուղատնտեսական կուլտուրաներ։

 

Հանքարդյունաբերությունը ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տնտեսական կարևոր ճյուղերից մեկնն են հանդիսանում: Վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճը հանգեցրեց միջազգային և տեղական արդյունահանող կազմակերպությունների կողմից հանքահանման բնագավառում ծրագրերի իրականացման առաջարկների աճին:



Ներդրումային Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Սյունիքի մարզում` Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիր և կառուցել արդյունաբերական համալիր, որի միջոցով պետք է զտվեն հանքահարստացման ժամանակ առաջացած արտանետումներն ու թափոնները` դրանով իսկ դառնալով շրջապատի համար նվազ վնասակար: Այս համակարգի ներդրմամբ կփոխվեն զտման մեխանիզմները, որոնց արդյունքում կարող է նաև բավականին օգտակար նյութեր նաև հանվել, և չթափվեին որպես թափոն: 

 

Այս ներդրումային ծրագրի էֆեկտիվությունն ավելի կբարձրանա, եթե նման գործարան կառուցվի նաև Լոռիում, որը ՀՀ հանքարդյունաբերության մեկ այլ կարևորոգույն կենտրոնն է:



Նշենք որ Լոռու մարզում հանքարդյունաբերությանը կազմակերպվող ընկերությունը պարբերաբար կազմակերպում է մասսայական ծառատունկ, որպեսզի իր գործունեութան ծավալելու շրջանակներում պատճառած բնապահպանական չարաշահումներով չխախտվի տարածաշրջանի էկոհամակարգի բալանսը, շեշտենք որ նմանօրինակ մի նախաձեռնույթամբ էլ հանդես գան Սյունիքում հանքարդյուաբերությունը շահագործող ձեռնարկությունը, քանի որ չմոռանանք, որ Սյունիքում է գտնվում «Շիկահողի» արգելոցը, որտեղ գտնվում են բավականին հազվագյուտ բուսատեսակներ և կենդանական աշխարհի ներակայացուցիչներ:



Ամփոփելով նշենք, որ գործարանի կառուցումն իր հերթին կնպաստի ՀՀ-ում ներդրումների հոսքի ավելացմանը, նշենք, որ խոսքը գնում է 237 մլն դոլար ներդրման մասին, ինչպես նաև դրան գումարած լուծվում են բնապահպանական խոշոր և անլուծելի թվացող խնդիրներ:

Նույն շարքից