Վերլուծական 

Էրդողանը ցուլի համառությամբ առաջ է շարժվում՝ մոռանալով, որ ընդամենը ավանակ է

Թուրքիայի գործողություններն օրեցօր դառնում են ագրեսիվ: Ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո, երբ Թուրքիան ռազմական օպերացիայի փոխարեն ստացավ տնտեսական պատժամիջոցներ, Էրդողանն այժմ փորձ է անում ներխուժել Իրաք: Ստեղծվում է տպավորություն, որ Էրդողանը թքած ունի Թուրքիայի դեսպանի դեմ հնչած մեղադրանքների վրա: Նա ցուլի համառությամբ շարունակում է առաջ գնալ՝ մոռանալով, որ նման իրավիճակում հանդիսանում է լոկ ավանակ:

Փորձենք պարզել, թե ինչպիսի նպատակներ է հետապնդում Էրդողան պատերազմ հրահրելով:
Նախ՝ տնտեսական. Թուրքիայի հարյուր հազարավոր միգրանտներ ամեն վայրկյան պատրաստ են ներթափանցել Եվրոպա: Բավական է բացել սահմաններն ու տալ որեւէ պատրվակ:
Իր հերթին Եվրոպան պատրաստ է յուրաքանչյուր պայմանի՝ փախստականներին հատկացնել ֆինանսական միջոցներ, Թուրքիային խոստանալ ԵՄ-ի հետ անդամակցության խոստումներ, գաղտնի փոխհատուցել Ռուսաստանի պատժամիջոցներից գոյացած վնասները, ամեն բան անել, միգրանտների հոսքը Թուրքիայից կանխելու համար:
Անկարան ներկայումս հսկայական կորուստներ է կրում, գործազրկությունն ու սոցիալական լարվածությունը հասել է գագաթնակետին:

Իսկ պատերազմը՝ փոքր կամ մեծ, հնարավորություն կընձեռնի Թուրքիայի բնակչությանն ու միգրանտներին լքել երկիրը: Եվ այդ պարագայում ոչ ոք նրանց չի անվանի «տնտեսական միգրանտներ»:
Նման կերպով Էրդողանը կարող է ազատվել միգրանտներից ու գործազուրկներից:
Միաժամանակ պատերազմի դեպքում հնարավոր կլինի զարկ տալ ռազմաարդյունաբերությանն ու գրանցել տնտեսական վերելք:

Հաջորդը՝ քրդական հարցն է. Պատերազմի ընթացքում այնքան էլ կարեւոր չէ, թե ով կռմբակոծի քրդերին: Կամ թշնամիները, կամ ուղղակի թուրքերը «պատահականորեն»: Պատերազմի քողի ներքո քրդերի ցեղասպանությունն արմատական, բայց հարմար միջոց է: Իսկ սուլթանի չալմա կրող Էրդողանի համար դա այդքան էլ կարեւոր չէ, քան ներքին թշնամիներից ազատվելու հանգամանքը:
Պատերազմի միջոցով Էրդողանը կլուծի քաղաքական հարցեր: Ներքին թշնամի կարելի է համարել բոլոր ընդդիմադիրներին, իսկ նրանց քաղաքական ասպարեզից հեռացնելու համար կօգտագործվի պատերազմական իրավիճակի հանգամանքը:
Թոհուբոհի ընթացքում ոչ ոք չի էլ նկատի, թե ինչպես Էրդողանը նախագահից կվերածվի բռնապետ սուլթանի:

Վերոհիշյալ փաստարկներից հետո մնում է կարուոր մի հարց՝ ինչի՞ վրա է հույսը դրել Էրդողանը:

Իրաքի հարցում ամեն ինչ պարզ է. Թուրքիան երբեք չի քաշվել ռազմական ինտերվենցիա իրականացնել Բաղդադի դեմ: Սակայն, չմոռանանք, որ Իրաքում դեռեւս տնօրինություն են անում ամերիկյան զորքերը, իսկ Էրդողանի նման անկաշկանդվածությունը կարող է գրգռել դաշնակիցներին:
Իսկ եթե՞ Ւրաքը ռազմական օգնություն խնդրի Ռուսաստանից անկոչ հյուրերին երկրից վտարելու համար, ապա դա շառաչուն ապտակ կհանդիսանա ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ ԱՄՆ-ի համար: Էրդողանը հույսեր է փարատում, որ իր կեղտոտ խաղը կիրականացնի, քանի դեռ Ռուսաստանը զբաղված կլինի առավել հզոր հակառակորդի՝ ՆԱՏՕ-ի հետ հակամարտությամբ:
Ավաղ… շրջմոլիկ թափառաշրջիկի մարտավարություն:

Նույն շարքից