Վերլուծաբան Ալեքսանդր Անդրյուխինը անդրադարձել է Գյումրու ողբերգությանը: Ստորև հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Առաջինը տեղեկացրին ամերիկացիները.
Սպանվածներին հայտնաբերել է Ավետիսյանների հարազատուհին, առավոտյան ժամը 12-ին նա մտել է նրանց տուն և հայտնաբերել ընտանիքի վեց անդամներին սպանված և փոքրիկ Սերյոժային ծանր վիրավոր: Կինը միանգամից զանգահարել է ոստիկանություն: Այնուհետև իրավապահ մարմինները շուտով հաստատեցին, որ ընտանիքը սպանվել է հրազենային կրակոցով: Զենքը, որով սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, հայտնաբերվել է տան հատակին, միջանցքում հայտնաբերվեցին Պերմյակովի զինվորական կոշիկները:
Հետաքրքիր է, որ դեռ կես ժամ չանցած, երբ դեռ Գյումրիում սպանդի մասին տեղեկությունները չէին տարածվել, ամերիկյան The Washington Post թերթը ողբերգության մասին մանրամասն տեղեկություններ հայտնեց: Իսկ Հայաստանի «Ազատություն» ռադիոկայանը սկսեց հակառուսական քարոզարշավը:
Դեռ մեկ օր չանցած որոնվող զինծառայող Պերմյակովին բռնեցին ռուս սահմանապահները՝ թուրքական սահմանի մոտ: Այնուհետև Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ անցկացվեց ցույց, ժողովուդը պահանջում էր, որ Պերմյակովին հանձնեն հայ իրավապահներին, ցուցարարներն այնուհետև գնացին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազա: Ցուցարարները պահանջում էին նաև ռազմաբազան հանել այդտեղից, ցուցարարները հարձակվեցին ոստիկանների վրա, որից էլ կարելի է եզրակացնել, որ ցույցը խաղաղ ցույցերից չէր:
«Ցուցարարներին շատ արագ միացավ Հայաստանի այն մասսան, որը համաձայն չէր Հայաստանի՝ ԵՏՄ անդամագրվելուն, չնայած, որ այս ողբերգությունը չէր կարելի կապել քաղաքական հայացքների հետ՚,- այս մասին ռուսական «Культуре»-այի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: «Միանգամից հայտնվեցին ուժեր, որոնք սկսեցին այս ողբերգությունն օգտագործել հակառուսական հայտարարությունների ու տրամադրություններ տարածելու համար»,-:
«Չի հասկացել, թե ինչու է դա արել»
Այն մասին, թե ձերբակալությունից հետո ի՞նչ խոստովանություն է արել Պերմյակովը, «Культуре»-ին պատմել է փաստաբան Թամարա Յայլոյանը, ում ՀՀ Փաստաբանների պալատը նշանակել էր Պերմյակովի փաստաբան: Սակայն, հունվարի 13-ին նրա հարցաքննմանը մասնակցությունից հետո, Յայլոյանը հրաժավել էր նրան պաշտպանելուց:
«Արտաքինից նա փոփոխական ու ադեկվատ մարդու տպավորություն թողեց»,-նշում է փաստաբանը: «Շատ հոգնած տեսք ուներ, աչքերը հոգնած էին, գունատ էր, կամաց էր խոսում, դանդաղ, հարցերին պատասխանում էր առանց շտապելու, իսկ երբ նրան հարցրեցին, թե անմեղ ընտանիքի անդամներին ինու՞ է սպանել, նա պատասխանեց. «Այդպես ստացվեց, նրանց հետ ես ոչ մի կապ չեմ ունեցել առաջ»:
Թուրքական հետք.
Գյումրիում ռուսական 102‑րդ ռազմաբազայի զինվորնեը քաղաքում զինվորական համազգեստով չեն լինում: Ռազմաբազան քաղաքի երկու մասերում է տարածվում՝ կենտրոնական, որը Գյումրիից մի քանի կմ հեռու է ընկնում, որտեղ էլ Պերմյակով փակված է այժմ, մյուսը՝ Գյումրի քաղաքի մեջ: «Զինվորները, ովքեր քաղաք են գնում, միանգամից տարբերվում են, քանի իրենց շատ լավ են պահում»,-այս մասին պատմում է գյումրեցի Ժորժ Ավագյանը:
Ավետիսյանների հարևաններից մի քանիսը հայտնել են, որ Պերմյակովին առաջ էլ են տեսել նրանց տան մոտ, ով եղե է քաղաքացիական հագուստով: Երևի իր ծանոթներից մեկին այցելության է եկե, թե հստակ ու՞մ, դեռ պարզ չէ: Մի կարևոր հանգամանք. Ավետիսյանների տունը փողոցում միակը չէ, որը շրջապատված է դարպասով, տունը փողոցից շատ դժվար է նկատել, քանի որ բավականին խորն է:

Պերմյակովը 18 տարեկան է, ով երբեք ոչ մեկին չի սպանել, սակայն սառնասրտությամբ կարողանում է կրակել և սպանել ոչ միայն մեծերին, այլև՝ երեխաներին: Այսպիսի բան կարող էր անել միայն պորֆեսիոնալ քիլլերը:
Մեկ այլ հանգամանք ևս. հանցագործության վայրում ռուս զինծառայողին ոչ ոք չի տեսել:
Շատ տարօրինակ է, որ նա հանցագործության վայրում է թողել իր զինվորական կոշիկները.
Հնարավոր է , որ դրանք բերել է մեկ ուրիշը՝ մեղավորությունը նրա վրա գցելու համար:Ինչու՞ է Պերմյակովը գնացել դեպի Թուրքիայի հետ Հայաստանի սահման: Եթե նա իսկապես ցանկանում էր փախչել, ապա ավելի հավանական է, որ կգնար Վրաստան, քանի որ այն չի հսկվում ռազմաբազայի զինվորների կողմից: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայում նրան սպաողներ կային, կամ էլ ասել էին, որ կսպասեն: Կա տարբերակ, որով ասվում է, որ նա ցանկանում էր բռնվել Թուրքիայի տարածքում, որի արդյունքում հարվածի տակ կդրվեր Հայաստան-Ռուսաստան, Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններնը :
Ոչ մի վախ ու ատելություն ռուսների հանդեպ
Երբ շաբաթ օրը , հունվարի 17-ին ես Գյումրիում էի, ոչ մի ցույց էլ չկար, քայլելով անցա ամբողջ քաղաքը, բայց ոչ մի չար հայացքի չհանդիպեցի: Իսկ քաղաքում մարդիկ շատ էին, ոչ մի ագրեսիա, որով պահանջվում էր ռուսներին դուրս հանել քաղաքից ես չտեսա: Հակառակը, քաղաքացիները սիրալիր օգնում էին քաղաքում ճիշտ կոմնորոշվել; Մի խումբ տղամարդիկ քննարկում էին ողբերգությունը, ես մոտեցա և մասնակցեցի քննարկմանը: Ասում էին, որ հանցագործներ ամենուրեք էլ կան՝ անկախ ազգությունից: Խոսում էին այն մասին, որ ամեն ինչ շատ տարօրինակ ու կասկածելի է:
Մոտակայքում աշխատում էին վրացական հեռուստաալիքի լրագրողները:
«Ի՞նչ եք կարծում, այս դեպքից հետո, պետք է հարց դնել, Ձեր քաղաքից ռուսական ռազմաբազան հանելու»,-վրացի լրագորղն հարցնում էր քաղաքացուն.
«Այո, երևի այդ հարցը պետք է բարձրացնել»,պատասխանում էին մի քանի գյումրեցիներ:
Շատերը միանգամից բացառում էին. «Այդ ռազմաբազան մեզ պաշտպանում է թուրքերից, ովքեր հարյուր տարի առաջ իրականացրել են հայերի դեմ եղեռնը»: