Հիշում եմ և պահանջում 

Եթե Դարդանելում թուրքերը պարտվեին, հայերի Ցեղասպանություն չէր լինի. թուրք պատմաբան

Ստամբուլի «Բիլգի» համալսարանի Հասարակական գիտությունների ինստիտուտի դասախոս, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հայտնի գիտնական, պրոֆեսոր Այհան Աքթարը թուրքական «Ռադիքալ» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է թուրքական իշխանությունների` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու որոշմանը, ինչպես նաև նշել է, որ Գալիպոլիում օսմանյան պարտությունը կարող էր անկատար դարձնել թուրքական իշխանությունների` հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու ծրագրերը,գրում է 1in.am-ը:


 

- Այս տարի Թուրքիայում երկու կարևոր հարյուրամյակ կա: Մեկը Դարդանելիգործողության 100-րդ տարին է, մյուսը` Հայոց ցեղասպանության: Մենք միշտնշում ենք Դարդանելի գործողությունը մարտի 18-ին: Այս անգամ ապրիլի 24-իննշելու որոշման վերաբերյալ ի՞նչ եք մտածում: 



 

– Չէինք սպասում, որ տոնակատարությունն այդ օրը կլինի, իսկ այդ օրն ընտրվել է պարզից էլ պարզ պատճառով: Անցյալ տարի նման մի բան սպասում էի` հիմնվելով Դավութօղլուի 2011-ին արված մի հայտարարության վրա: Այդպես էլ եղավ: Ցավերի մրցության մի փուլ ենք մտել:



 

- Արդեն Անկարայում սկսել են խոսել Գալիպոլիի ճակատամարտին ազգայինփոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցության մասին: Սա միփոփոխություն կարելի՞ է համարել: 


 

– Այո, այդպես է: Գալիպոլիի ճակատամարտին մասնակցած հայ զինվորների մասին այնպիսի հետաքրքրաշարժ պատմություններ կան: Օրինակ, այն, որ Էնվեր փաշան մի հրամանագիր է ուղարկում, որ «զինաթափեն բոլոր հայերին, քանի որ վտանգ կա»: Երրորդ կորպուսի հրամանատար Էսաթ փաշան էլ այս հրամանի հիման վրա կարգադրություն է պատրաստում, որում նշվում է, թե իր հրամանատարության ներքո զորքի շուրջ 3 տոկոսը հայ է: Մարտ ամսին կորպուսի կազմում 34500 զինծառայող կար, կարելի է ասել, որ նրանցից 1000-ը հայ էին: Ընդհանուր առմամբ, Դարդանելի գործողության ժամանակ օսմանյան բանակի 9-10 տոկոսը հույներ, հայեր, հրեաներ և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին:

 



-2010 թվականին «Թարաֆում» դուք գրեցիք Սարգիս Թորոսյանի մասին:Կապիտան Թորոսյանի պատմությունն ինչո՞ւ է այդքան կարևոր մեր օրերւմ: 

 


– Սարգիս Թորոսյանի պատմությունը գրքից կարևոր է: Երբ նրա գիրքը թարգմանվեց թուրքերեն, ես նախաբանը գրեցի: Ե՛վ աջ, և՛ ձախ թևերից եկող «ալյա-թուրք» հեղինակները սկսեցին քննադատել այն: Ասում էին` «այն բլրի անունն ուրիշ էր», «այն հրամանատարի անունն ուրիշ էր»: Գրքեր ու հոդվածներ էին գրում այդ թեմայով: Մեր պատմաբաններն իրականում պատմության ուսումնասիրությունը թողել և այլ գործով էին զբաղված:



 

- Այս քննարկումն ի՞նչ արդյունք ունեցավ: 

 


– Մի անգամ հոգեկան տրավմա տարած անձը փորձում է ազատվել այդ տրավմայից: Տրավմայի հետևանքով որոշ բաներ կարող են այն չլինել: Օրինակ, Թորոսյանը գրում է, թե «մարտի 18-ին դաշնակիցները չցանկացան գրոհել, եթե ցանկանային, առաջ կխորանային»: Իրականում չէին կարող առաջ խորանալ, քանի որ 9 շերտ ական կար: Սակայն ավելի ուշ Թորոսյանը գրում է, «եթե այդ օրն առաջանային, ընտանիքս կփրկվեր…»:



 

- Ձեր կարծիքով` եթե Դարդանելում «հաղթանակ» չլիներ, բռնագաղթ ևցեղասպանություն կլինե՞ր:



– Մի անգամ հոգեկան տրավմա տարած անձը փորձում է ազատվել այդ տրավմայից: Տրավմայի հետևանքով որոշ բաներ կարող են այն չլինել: Օրինակ, Թորոսյանը գրում է, թե «մարտի 18-ին դաշնակիցները չցանկացան գրոհել, եթե ցանկանային, առաջ կխորանային»: Իրականում չէին կարող առաջ խորանալ, քանի որ 9 շերտ ական կար: Սակայն ավելի ուշ Թորոսյանը գրում է, «եթե այդ օրն առաջանային, ընտանիքս կփրկվեր…»:



 

- Ձեր կարծիքով` եթե Դարդանելում «հաղթանակ» չլիներ, բռնագաղթ ևցեղասպանություն կլինե՞ր:



– Բռնագաղթի հրամանը չէր կարող տրվել: Եթե նման հրաման էլ տրվեր, այն չէր կարող իրագործվել: Անգլիացիների ծովային նախարար Ուինսթոն Չերչիլի գլխում մի պլան կար` Դարդանելն անցնել, Ստամբուլը գրավել և Օսմանյան կայսրությունը չեզոքացնել: Եթե դաշնակիցներն անցնեին Դարդանելը, Ստամբուլը դատարկվելու էր: Մայրաքաղաքը Փոքր Ասիայի խորքերն էր տեղափոխվելու: Նման մի պլան ունեին թուրքերը: Պատմաբան Ահմեթ Ռեֆիք Ալթընայը գրում է, որ օսմանյան զինվորներին տեղավորելու համար անգամ սկսել էին դատարկել Էսքիշեհիր քաղաքի  հայերի տները:

 


- Անկարան 99-րդ տարելիցի նախօրեին «ցավակցություն» հղեց հայերին:Առաջիկայում ավելի առաջ գնացող քայլեր սպասո՞ւմ եք:

 


– Ցավակցական ուղերձն անակնկալ էր: Սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից (1980 հեղաշրջումը-խմբ.) հետո հայկական հարցով թուրքական թեզերի համաձայն` հայերը ևս թուրք զինվորների պես մահացել էին վատ եղանակային պայմանների, հիվանդությունների պատճառով: Անգամ այդ թեզերի հեղինակներն ասում էին, թե իբր տիֆի համաճարակ է եղել: Հետո թվերի շուրջ էր վեճը: Դրանից հետո շատ ջրեր են հոսել:



 

- Հրանտ Դինքի սպանությունը ի՞նչ փոխեց Թուրքիայում: 


 

– Դինքի սպանությունը մեծ նշանակություն ունի: Դինքի սպանությունն ընկերների ու մեզ համար մեծ վերք էր: Օրինակ, ես սկսել եմ 1915-ի թեմայով հետաքրքրվել Դինքի սպանությունից հետո: Պետք է որ Հրանտը գրեր օսմանյան բանակ հայ սպաների մասին, սակայն այդ բեռն ինձ վրա ընկավ:


 

- Թուրքիայում կարծես «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» սկզբունքին հետևեն: Երբ1915-ի բռնագաղթի որոշումն էր կայացվում, օսմանյան խորհրդարանում հայպատգամավորներ կային, երբ սկսվեցին ինտենսիվանալ ԵՄ անդամակցությանբանակցությունները, Դինքի սպանությունը, «Զիրվե» հրատարակչատան սպանդըեղավ: Դուք ինչպե՞ս եք նայում ապագային: 



 

– Հեռավոր ապագայի լավ լինելուն եմ հավատում: Իսկ ինչ վերաբերում է առաջիկային, ընտրություններին, այնքան էլ մեծ հույսեր չունեմ…

 

Նույն շարքից