Հիշում եմ և պահանջում 

Միասին մահացանք, բայց միասին ապրել չկարողացանք. Թուրքական պարբերականը Չանաքքալեի մարտերի 100-ամյակին հայերի մասնակցության մասին

analitik.am

Թուրքական Radikal պարբերականի հոդվածագիր Ֆաթիհ Թունչն անդրադարձել է Չանաքքալեի մարտերի 100-ամյակին, հայերի մասնակցությանն ու հաղթանակին հաջորդած կոտորածներին:

 


Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.


 

«Միասին մահացանք, բայց միասին ապրել չկարողացանք: Ի՞նչն էր մեզ միասին պահում, և ի՞նչն էր մեզ այս հաղթանակի ուրախության ընթացքում արյան ծովում կորցնողը:


 

1915 թվական. այս հաղթանակն իրականում, ձեր իսկ խոսքերով, բոլոր ազգերի հաղթանակն էր, ուրեմն ինչո՞ւ հայերին թույլ չտվեցիք մասնակից լինել ձեր երջանկությանը: Չանաքքալեում ընկած Արամներ չկայի՞ն, չկայի՞ն այս հողերի համար թշնամու դեմ խրամատներում եղող հայեր: Այս հողերն օտարացնելու արդյունքում ոչնչացրիք հաղթանակը: Մինչ կմտածեինք, որ ոչնչացրել ենք թշնամուն, բոլորիս միմյանց թշնամի դարձրիք:

 


1915-ն է. մարտը՝ գարնան ավետաբերը: Ոչ ոք չգիտեր՝ գարունն ինչեր է բերելու: Արյան հոտ չկա գարնան մեջ, սակայն այնքան արյուն էր հոսել, որ ծաղիկներն ու ծառերն անգամ այդ արյան հոտն անցկացնել չէին կարողացել:


 

1915-ն է. Ժողովուրդը տգետ էր, մոռացել էր, որ մեկ ամիս առաջ իրենց հարևանների հետ կողք-կողքի թշնամիների դեմ էին պատերազմում, մոռացել էին, որ հայերն իրենց եղբայրներն են: Հավատացել էր իմամների պատմած հեքիաթին, թե հայերն այս հողերը մասնատել են ուզում:

 


Այնինչ այդ իմամները ժողովրդին հայերի դեմ էին սադրում՝ օգտագործելով Ալլահի անունը:


 

Իրականում հաղթանակը կար, և այն հայերը, որոնց դուք անհավատ էիք անվանում, նույնպես կային այդ հաղթանակի մեջ: Ձեռք բերված այդ հաղթանակը, սակայն, հայերի կոտորածների բոթն էր բերել:


 

Այդքան կոտորածները քի՞չ էին… Նայե՛ք անցյալին, ովքե՞ր են մահացել, խաղաղություն և հանդարտություն են ուզում նրանք, իսկ դուք դեռ կոտորելու ցանկություն ունեք: Ինչո՞ւ է հայերի հանդեպ այս թշնամանքը: Մե՞ծ  բան է իրենց նախնիների գերեզմանները տեսնելու ցանությունը…»։

Նույն շարքից