Հիշում եմ և պահանջում 

Մատենադարանում բացվեց Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանված գաղթականների փրկած ձեռագրերի ցուցադրությունը

analitik.am

Մատենադարանում այսօր բացվեց Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանված գաղթականների փրկած ձեռագրերի  ցուցադրությունը`  Տարոնից, Լիմից, Աղթամարից, Կտուց կղզուց, Վանի եկեղեցիներից ու Վարագա վանքից։ Ցուցադրության գլխավոր զարդը Թորոս Ռոսլինի հանրահայտ՝ 1256 թվականին վերագրվող Զեյթունի  ավետարանն է: Դրանց թվում է նաև մեկ այլ ավետարան, որ նույնպես Թորոս Ռոսլինի դպրոցի ներկայացուցիչ է` Կիլիկիայի 13-րդ դարի ավետարան:



«Սրանք գրքարվեստի համաշխարհային գանձեր են: Ցուցադրություններին տրամադրված է Մատենադարանի 6 սրահ և տարվա ընթացքում անընդհատ կփոխվեն ցուցադրանմուշները, բայց հիմնականներն այստեղ են»,- Tert.am-ի հետ զրույցում  ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:



Թորոս Ռոսլինի նկարազարդած ավետարանն ունի զարմանալի պատմություն. անցել է տոհմից տոհմ, եղել է  Զեյթունում, հետո տեղափոխվել է Մարաշ, ապա հայտնվել է Կոստանդնուպոլսում:



Այս ցուցադրությունը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում և առաջին մասնակիցները «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովի մասնակիցներն էին:

Նույն շարքից