Հիշում եմ և պահանջում 

Թուրքիան պետք է քաջություն ունենա` ճանաչելու Ցեղասպանությունը և իր երկրի նախկին 2 մլն քաղաքացու ցավը. Ռիկարդո Անգոսո

Իսպանացի հայտնի հակահեղափոխական լրագրող Ռիկարդո Անգոսոն Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակել «Լրագրություն՝ առանց սահմանների» նախագծի իսպանալեզու կայքում:



«Ցեղասպանությունը Թուրքիայում բնակվող հայ բնակչության կոտորածների, սպանությունների և զանգվածային տեղահանությունների ծրագիր էր, որը պայթեց Օսմանյան կայսրության փլուզման տարիներին:

 

 

Այժմ, երբ մեկ  դար է անցել Հայոց ցեղասպանությունից, ժամանակն է, որ Թուրքիան, առանց հետագա ձգձգումների, քաջություն ունենա ճանաչելու ողբերգական  իրադարձությունները, որ տեղի են ունեցել երկրի տարածքում, և որոնց կազմակերպման գործում ներգրավված են եղել ժամանակի թուրքական իշխանությունները:



Այս տարի պատմական հնարավորություն է ընձեռվում պաշտոնական  Անկարայի՝ն  դա անելու, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության հայրուրերորդ տարելիցը (1915-2015), որի առթիվ Հայաստանի իշխանությունները մի շարք միջոցառումներ են իրականացնելու Երևանում: 

 



Բացի այդ,  Հայկական Սփյուռքը, որ ցրված է աշխարհով մեկ, և որի ներկայացուցիչները կոտորածների զոհերի անմիջական ժառանգներն են, մի շարք միջոցառումներ, կոնֆերանսներ, ցուցադրություններ է կազմակերպում` հիշատակելու 19-րդ դարի ավարտին սկսված և մինչև 1923 թվականն իրագործված ողբերգության տարելիցը:  Առաջին կոտորածները, որոնք, ի տարբերություն ավելի ուշ իրականացվածների,  նախապես ծրագրավորված չէին, տեղի ունեցան 1894-ին և 1897-ին, թեև Թուրքիայում հայկական համայնքի վրա հարձակումները փաստագրված են նաև շատ ավելի վաղ:

 

 

Թուրք առաջնորդներից իրենց դաժանությամբ աչքի են ընկել հատկապես Աբդուլ Համիդ II սուլթանը և նախարար Մեհմեթ Թալեաթը, որոնք ցանկանում էին ջնջել Թուրքիայում հայերի ներկայության, ինքնության, մշակույթի բոլոր հետքերը: Սակայն պատմությունը չի կարող ջնջել կամ ժխտել:  Պատմությունը միշտ կհիշի կործանված եկեղեցիների, պղծված գերեզմանոցների, այրված երկրի տեր հայերին, և ոչ ոք չի կարող փոխարինել հիշողությունը  մոռացությամբ:

 

 

Տարածաշրջանի ժողովուրդների միջև անհրաժեշտ հաշտությունը հնարավոր է միայն Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով: Դրա համար Թուրքիան պետք է քաջություն ունենա` ճանաչելու Ցեղասպանությունը և իր երկրի նախկին 2 մլն քաղաքացու ցավը:

Նույն շարքից