Հիշում եմ և պահանջում 

Գիրք փոքրիկ տղայի մասին, ով միայնակ վերապրել է Ցեղասպանությունը (լուսանկարներ)

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ լույս կտեսնի գրող Գառնիկ Փանյանի գիրքն անգլերենով։ Goodbye, Antoura: A Memoir of the Armenian Genocide («Հաջողություն, Անտուրա. Հիշողություններ Հայոց ցեղասպանության մասին») գրքի սյուժեի հիմքում մի տղայի պատմություն է, ով վերապրել է Եղեռնը, գրում է barev.today-ը։


 

1915-ին Գառնիկ Փանյանը եղել է 5 տարեկան, ապրել է Անատոլիայի հայաբնակ Գյուրին գյուղում։ Չորս տարի անց ամերիկյան բարեգործական կազմակերպության աշխատակիցները գտել են նրան Լիբանանի Անտուրա քաղաքի մանկատանը։ Այդ մանկատունը ստեղծվել է թուրքական իշխանությունների կողմից՝ մոտ 1.000 հայ և 400 քուրդ որբերի համար։

 



Մի խումբ երեխաներ, այդ թվում՝ Գառնիկը, փախել են մանկատնից՝ ծեծուջարդից ազատվելու և սնունդ որոնելու համար, որի մասին մանկատունն այդքան էլ չի հոգացել։ Մի օր, վերադառնալով հաստատություն, երեխաները տեսել են, որ մեծահասակներ այնտեղ այլևս չկան։ Պատերազմն ավարտվել է, թուրքերը հայտնվել են պարտվող կողմում, և մանկատան վարչակազմի ներկայացուցիչները պարզապես փախել են՝ թողնելով երեխաներին ճակատագրի քմահաճույքին։

 



Փանյանի գիրքը հրատարակել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանը։ Թարգմանությունը կատարել է Սայմոն Բուղեկյանը։

 

Գառնիկ Փանյանն ամբողջ կյանքն անցկացրել է Լիբանանում, հայոց լեզու դասավանդել Բեյրութի լիցեյում։ Հեղինակը մահացել է 1989-ին։ Նրա գրքում նկարագրված բոլոր իրադարձությունները հաստատվել են։ Կարմիր խաչի տվյալներով՝ Անտուրայի մանկատան որբերից ողջ է մնացել ընդամենը 700 մարդ...

 



1993-ին մանկատան շրջակայքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հարյուրավոր երեխաների մասունքներ, ովքեր մահացել են սովից և խոլերայից։



 

Обложка книги

 

 

 

Гарник Панян

 

Նույն շարքից