Հիշում եմ և պահանջում 

Սևանա լիճը՝ բնության հրաշք

analitik.am

Սևանա լիճը բնության հրաշքն է, ամենագեղատեսիլ լիճը՝ ծովի մակարդակից 1916 մ բարձրության վրա գտնվող:

Գոյություն ունեն Սևանի առաջացման մի քանի հիպոթեզներ: Ամենահավանականն այն է, որ լիճն առաջացել է հազարամյակներ առաջ, շրջակա Գեղամա լեռներում գործող հրաբուխների գործունեության հետևանքով:

Լճից հարավ ընկած լեռնալանջերին մի քանի երկրաչափական կլոր խառնարաններ կան, լցված քաղցրահամ ջրով: Լիճ են լցվում 28 գետեր, որոնք բոլորն էլ փոքր են, դրանցից ամենամեծը համարվում է Մայերիկ գետը, որի երկարությունն ընդամենը հասնում է 50 կմ- ի: Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը:

Սևանի մակերեսը 1200 քառակուսի մետր է, ավազանը մոտ 4 անգամ մեծ – 4850 քառակուսի մետր: Այստեղ գտնվում են երկու քաղաք, երկու ավան, մոտ 100 գյուղ, որտեղ ապրում են մոտ 250 հազար մարդ:

Ենթադրվում է, որ լիճն իր անունը ստացել է Սև Վանք հնագույն եկեղեցու անունից, որը կառուցվել է IX դարում հյուսիս – արևմտյան թերակղզում: Սակայն առկա է ավելի հնագույն անվան առաջացման աղբյուր, ըստ որի, մինչև հայերի այս տեղանքում բնակություն հաստատելն այստեղ ապրել են ուրարտները, որոնք լիճն անվանել են Ցուինի, Սվինի, Սևան: Ցուինի նշանակել է ջրափոս:

Նույն շարքից