Հիշում եմ և պահանջում 

Երազում էր մանկական քաղաք ստեղծել, տերերը երեխաներ էին լինելու, մեծահասակների մուտքը կարգելվեր

analitik.am

Խմբավար, մանկավարժ, Կոմիատասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյան


«Հայ փոքրիկ երգիչները» նրա մեծ երազանքի արտացոլանքը դարձավ՝ մի քիչ այլ կերպ: Մեծերի աշխարհի ու բարքերի դեմ Տիգրան Հեքեքյանը կռիվ ուներ կյանքի առաջին տարիներից: Երազում էր քաղաք ստեղծել՝ մանկական քաղաք, տերերը երեխաներ էին լինելու, մեծահասակների մուտքը կարգելվեր:


-Այդ քաղաքը պատկերացնում էի մի մեծ բարձունքի վրա, պարսպապատ, որ որեւէ մեծ իրավունք չունի մտնել այնտեղ եւ որ երեխաները ապրեն այնպես, ինչպես իրենք երազում են:


«Հայ փոքրիկ երգիչներ»-ի կարգ ու կանոնը, դրվածքը, հարաբերությունները մաեստրոն փորձել է մոտեցնել երազանքի քաղաքին: Ցավում է, որ հասարակությունը փոխվում է, շատ բան փոխվում է նաեւ երգչախմբում: Բոլոր կառույցները հասարակության հայելին է համարում:


-Ինչքան խեղվում է հասարակությունը, այնքան էլ ձեւափոխվում է երգչախմբի բնավորությունը, բարքերը եւ հարաբերությունը: Բայց համեմատել չի լինի առօրյայի հետ, մենք այնուամենայնիվ բարձունքում ենք:


Տիգրան Հեքեքյանն անընդհատ ստիպված է եղել ինչ-որ բաներ հաղթահարել, դժվարություններ նրա կյանքում միշտ են եղել: Հանգամանքներ, մարդիկ, իրավիճակ… Խոչընդոտներ բոլոր ձեռնարկներում հանդիպել են, ինքն ընկճվողներից չէ, եթե կա լավ բան անելու գերխնդիր, ուրեմն կա նաեւ լուծում:


-Երբ դա ինձ է վերաբերում, ինձ անձնապես, կաող է հանձնվեմ ու շեղեմ ճանապարհս, այդքան էներգիա չծախսեմ, բայց երբ գաղափարին, գործին, մտահաղացանը՝ աշխատում եմ հնարավորին չափ պայքարել, չնայած տարիքի հետ դարձել եմ փոքր ինչ չասեմ զիջող, բայց փիլիսփա, մտածում եմ՝ եթե մի բան չպիտի ստացվի թող չստացվի, ուրեմն Աստծո կամքն է:    


Մարդիկ, որ ճակատագրական դեր են ունեցել մաեստրոյի կայնքում, շատ են, հիշում է բոլորին, ուզում է զավակներն էլ իմանան նրանց մասին ու դեռ սերունդներին էլ փոխանցեն: Առաջին ուսուցիչները, երաժշտության ուսուցիչը, կոնսերվատորիայի պրոֆեսորը, լեզվի ուսուցիչը, մարդիկ, որոնց հետ ուղղակի շփվել է ու հարստացել: Հիշում է բոլորին:


-Օրինակ բանաստեղծ Վահագն Դավթյանը, նա ճակատագրական դեր է ունեցել իմ ստեղծագործական գործունեության մեջ, երկար պատմություն է, բայց մի մարդ, որը ինձ չճանաչելով, ներքուստ ինձ հավատաց եւ չթողեց, որ ինձ դեռ չծլած վիճակում կոխոտեն եւ անցնեն վրայովս:


Շատ բան կա կյանքում, որ կուզեր փոխել՝ առօրյան, բնավորության որոշ գծեր: Բայց անփոխարինելի մարդիկ ու երեւույթներ էլ կան, որ երբեք չէր փոխի Տիգրան Հեքեքյանը:


-Ընկերներիս չէի փոխի, կուզեի, որ նրանք միշտ լինեն իմ կողքին, միշտ մնան, ես մնամ հավատարիմ, իրենք ինձ նվիրված, ինչպես կանք, դա իմ հարստությունն է: Մասնագիտությունս կուզեի մնար նույնը: Բայց չարչարանքս՝ քիչ:


Մաեսրոն անընդհատ տիեզերական ուժ է զգում, որից սնվում է: Նրան ապրեցնում է բնությունը, մարդիկ, երաժշտությունը, արվեստն ընդհանրապես ստեղծագործելու նրա տարերքն է: Իսկ ապրելու իրական խթանը նրա համար երեխաներն են: 



Զանի Հարոյան

 

Նույն շարքից