Հիշում եմ և պահանջում 

Lenta.ru. 100 տարվա լռություն: Հայոց ցեղասպանության վկաները՝ կյանքի ամենադաժան էջերի մասին

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Lenta.ru-ն հրապարակում է Վահան Ստեփանյանի «100 տարվա լռություն» նախագիծը, որը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերին: Կոտորածներն ապրած մարդիկ հիշում են իրենց ընտանիքների ողբերգությունները՝ այլևս չթաքցնելով դեմքերը և կարևոր մանրամասները այդ սարսափը կրկին ապրելու վախից:


 

Ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերը մինչև 1960-ականները փորձում էին չհիշել այդ ողբերգական իրադարձությունների մասին: Կանայք լռում էին՝ ինչպես էին նրանց հասցեին հերյուրանքներ և լուտանքներ հղում: Տղամարդիկ չէին ուզում պատմել՝ ինչպես էին իրենց աչքի առաջ նվաստացնում ծնողներին և բռնաբարում քույրերին: Փրկվածները գերեզման էին տանում իրենց գաղտնիքները: Եվ այդպես երկար տարիներ:


Հետո շատ բան փոխվեց: Երբ հրեա մայրերը ստիպում էին իրենց երեխաներին անուն առ անուն իմանալ Հոլոքոսթի պատասխանատուներին, հայերի շրջանում սկսեցին բարձրացնել իրենց ձայնը պատմության նվիրյալները: Վերջապես, մեծացավ նոր սերունդը՝ անկախ, կրթված և հասուն: Նրանք էլ ստիպեցին իրենց ծնողներին խոսել:


 

Բառ առ բառ, պատմություն առ պատմություն և ողբերգությունը հազարավոր շուրթերով ձեռք բերեց իր հստակ ուրվագծերը: Պարզվեց՝ հայ ազգի մեջ չկա այնպիսի մի ընտանիք, որին չդիպչեր Ցեղասպանության հարվածը: Ականատեսների ճակատագրերի փշրանքները վերածվել են մի ամբողջ ժողովրդի խոստովանության:

 

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:


Նույն շարքից