Սեպտեմբերի 14-ին նախորդող կամ հաջորդող կիրակի օրը մեր ժողովուրդը, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ, նշել և նշում է քրիստոնեական տոնացույցում` Խաչվեարաց, ժողովրդի մեջ տարածված` Սրբխեչ կամ Ուլնոց անուններով հայտնի տոնը:
Այս տոնի ժամանակ ուխտագնացություններ էին կատարում ամենուրեք: Ամեն հայ մայր վանքերում իրենց ուխտը կատարելուց հետո գնում են Թուխ մանուկներ, որոնք անհիշելի դարերից ի վեր մանուկ սրբեր լինելով հանգչում են որևէ Խաչքարի կամ սուրբ ծառերի տակ, քանի որ այդ ծառերն էլ են դարեր ի վեր Թուխ-մանուկների մարտիրոսության վկա եղել:
Լուսաղբյուրների կամ Խաչաղբյուրների ջրերից խմելով, զովանալով, երգում են անդադար այդ ուխտավայրերը գովերգող երգեր: Խաչվերացի օրերին Մուշում Եղիայի անունով ուխտագացություններ էին լինում բարձրաբերձ վայրերը: Մասնավորապես` գնում էին Մշո Հյուղի գյուղի մոտ գտնվող վաները, որի մոտի մատուռը յոթ տարին մեկ անգամ կանչում է Խաչվերացի օրը:
Մուշ-Տարոնում գերեզմաններ <<նամ ու տրի>> տանելով այցելում էին ուրբաթ օրը, Սիսիանում այդ տարի հագուցյալ ունեցողները ուրբաթ օրը ոսպով շորվա էին էին եփում և բաժանում որպես հոգեբաժին, այլ վայրերում կիրակի օրը դիտվում է որպես ուխտագնացության օր, երկուշաբթին` մեռելոց և այլն:
Նազարյան Արաքս