Մշակույթ Գիտություն 

Պարսկական իմաստուն և անկրկնելի առածներ

Ագռավն ուզեց կաքավի նման քայլել, իր քայլքն էլ մոռացավ։

Աղքատությունն ամոթ չէ, բայց բարիք էլ չէ։

Ամեն դարպաս կարող ես փակել, բայց մարդկանց բերանները փակել չես կարող։

Ամեն ընկույզ կլոր է, բայց ամեն կլոր բան ընկույզ չէ։

Ամեն մարդ իր արշինով է ուրիշին չափում։

Ամեն մարդ իր ցավի մասին է մտածում, քոսան էլ՝ մորուք ունենալու։

Ամեն վայրէջքին վերելքն է հաջորդում։

Ամեն փայլող բան ոսկի չէ։

Ամուսնուն կախելու են տանում, կինն ասում է՝ վերադարձիդ ինձ համար ծաղկավոր շոր կբերես։

Այծ մի մեռիր, գարուն կգա, խոտ կբուսնի։

Այն ձեռքը, որ չես կարող կտրել՝ համբուրիր։

Այնպես արա, որ ոչ շամփուրն այրվի, ոչ խորովածը։

Այնպես էլ է լինում, որ մկան բունը հազար մանեթ է դառնում։

Այնքան խոսեցի, որ լեզվիս վրա մազ բուսավ։

Այսպես որ փքվես, վախենամ վերջը պայթես։

Այստեղից քշեցին, այնտեղ էլ չընդունեցին։

Այսօրվա գործը վաղվան մի թողնի։

Աշխատասեր մարդուն աստված էլ է սիրում։

Աշխարհը երբեք նույն վիճակի մեջ չի մնում։

Աչքը տեսավ, սիրտն ուզեց։

Աչքից հեռու, սրտից հեռու։

Առանց կանչելու եկեղեցի էլ մի գնա։

Ասեղն առաջ քեզ խրիր, հետո մախաթն՝ ուրիշին:

Աստծու վրա հույս դիր, բայց ինքդ էլ անգործ մի մնա։

Աստված էշին ճանաչել է, որ պոզեր չի տվել։

Ավելորդ գովաբանությունը հայհոյանքից վատ է։

Արաբական մի վատ նժույգն էլ մի ամբողջ գոմ էշից լավ է։

Արջից մազ պոկելն էլ օգուտ է։

Արտույտը ձեռքի մեջ լավ է, քան կռունկը՝ երկնքում։

Բրուտը կոտրված փարչով ջուր կխմի։

Գայլի հետ դմակ է ուտում, հովվի հետ լաց է լինում։

Գայլին ուզում էին կախել.— բաց թողեք ինձ,— ասաց,— նախիրը գնաց։

Գայլից հովիվ դուրս չի գա։

Գայլն ընկավ ոչխարի սուրուն, վա՜յ մեկի տիրոջը։

Գնչուհին ցորնեմաղը դրեց երեսին ու գնչուհուն ասաց,— «Ինչպե՞ս ես ինձ տեսնում», «ինչպես դու ինձ» պատասխանեց գնչուհին։

Գողն աղմկոտ շուկա է սիրում։

Գորգիդ չափով ոտքերդ պարզիր։

Գրչի արածը սուրն էլ չի անի։

Դա սիսեռ է, ամեն ճաշի մեջ կընկնի։

Դանդաղ գնաս, շատ կգնաս։

Դարմանի տակի ջուր է։

Երբ բախտը քեզանից երես է դարձրել, շիլա ուտելիս էլ ատամներդ կփշրվեն։

Եթե էշը բեռանը չի մոտենում, բեռը մոտեցրու էշին։

Եղբայրությունը՝ եղբայրություն, հաշիվը՝ հաշիվ։

Ես ամուսնացա հոնքերս ներկելու, ոչ թե կարկատան անելու համար։

Ես ասում եմ՝ արու է, նա ասում է՝ կթիր։

Երբ դուռ չունես, դռնապանն ինչի՞դ է պետք։ ՝

Երբ շատրվանի շիթը շատ է բարձրանում, սկսում է խոնարհվել ցած։

Երկու տանտիկին ունեցող տան կեղտը մարդու ծնկներին կհասնի։

Երկու սուր մի պատյանում չես տեղավորի։

Էշ մի մեռիր գարուն կգա, խոտ ու վարունգ կլինի։

Էշը պոզեր էր ուզում, ականջներն էլ կորցրեց։

Էշի մահը շների համար հարսանիք է։

Էշին հարսանիք են կանչում՝ ջուր կրելու համար։

Էշից էլ եմ ազատվել, էշ պահելու հոգսից էլ։

Էշն էն էշն է՝ փալանն է փոխել։

Էշն ի՞նչ գիտե, շաքարն ինչ արժե։

Էշն ինչքան էլ Քրիստոսին Երուսաղեմ տանի, էլի նույն էշը կմնա։

Թացն էլ չորի հետ այրվում է։

Թեք պահիր, բայց մի՛ թափիր։

Թմբուկի ձայնը հաճելի է լսել հեռվից։

Ինչ Ալի-Խոջա, ինչ Խոջա-Ալի։

Ի՛նչ կարող է անել խեղճ մոծակն այնտեղ, ուր արծիվը փետուրներն է կորցնում։

Ինչ որ պղնձիդ մեջ կա, շերեփդ կգա։

Ինչ որ փչանալու է՝ աղում են, իսկ երբ աղը փչանա, ի՞նչ անեն։

Ինչպես նվագն է, այնպես ել պարն է։

Ինչքան ուժեղ լինես, քեզնից ուժեղներ շատ կան։

Իր մորը սիրողը ուրիշի մորը չի վիրավորի։

Լավ ձին էլ է երբեմն սայթաքում։

Լավի հետ լինես, լավ կլինես։

Լաց լինելու համար էլ տրամադրություն է հարկավոր։

Լեզուն փափուկ միս է, ինչպես շարժես՝ կշարժվի։

Ծառն ինչքան շատ է պտուղներով ծանրաբեռնված, այնքան շատ է դեպի հողը թեքվում։

Կանգնած ջուրը կհոտի։

Կատուն ամեն գիշեր երազում դմակ է տեսնում։

Կինը դժբախտություն է, բայց ով տեր աստված, ոչ մի տուն այդ դժբախտությունից չզրկես։

Կոտրված ապակին չի կպչի։

Կռվի մեջ հալվա չեն բաժանում։

Հազար ագռավ թռցնելու համար մի քարն էլ բավական է։

Հազար բարեկամը քիչ է, մի թշնամին՝ շտա։

«Հալվա, հալվա» ասելով բերանդ չի հալվայոտվի:

Համբերությունը դառն է, պտուղները քաղցր են։

Համերաշխությամբ աշխարհն էլ կնվաճես։

Հաջին հաջուն Մեքքայում կտեսնի։

Հավատարմությունը շնից պետք է սովորել:

Հարյուր անգամ չափիր, մեկ անգամ կտրիր։

Հարյուր կուժ է շինում, ոչ մեկին ունկ չի դնում։

Հարսը պարել չգիտեր, ասաց՝ հատակը հարթ չէ։

Հարստությունը մարդ չի ստեղծում, մարդն է հարստություն ստեղծում։

Հարցնելով, հարցնելով, մինչն Հնդկաստան կգնաս։

Հարցնում ես՝ արջը ձո՞ւ է ածում, թե՞ ձագ է բերում.— պատասխանում է՝ այդ պոչատից ամեն բան կարելի է սպասել։

Հացը թխում են քանի թոնիրը տաք է։

Հնձում է առանց ցանելու։

Հողագործն անձրև է ուզում, լվացարարուհին՝ արև։

Հոնքը շինելու փոխարեն, աչքն էլ հանեց։

Հոր փորողն ինքը մեջը կընկնի։

Հորթը ծերացավ, բայց եզ չդարձավ։

Հույսը հուսահատության մեջ է ծնվում։

Ձեռնափայտը դրախտից է եկել։

Ձրի քացախը վճարովի մեղրից քաղցր է։

Ձու գողացողը ուղտ էլ կգողանա։

Ձուկը երբ էլ ջրից հանես, թարմ է։

Ճտերը աշնանը կհամրեն։

Ճրագն իր տակը լույս չի տա։

Մահը հարուստ ու աղքատ չի հարցնում։

Մարդու բախտը որ չբերի, ձին գոմի մեջ էշ կդառնա։

Մեծ պատառը կոկորդ կպաստի։

Մեկ պայտին է խփում, մեկ մեխին։

Մեկ պատվով մեռածը հարյուր անպատիվ ապրողներից լավ է։

Մզկիթի դուռը ասենք թե բաց է, բայց շո՞ւնն ինչպես չի ամաչում, որ ներս է մտնում։

Մինչև երեխան լաց չլինի, մայրը կուրծք չի տա։

Մինչև Իրաքից ճար կբերեն, օձի կծածը կմահանա։

Մինչև խելոքը կամուրջը կգտներ, հիմարը գետն անցավ։

Մրջյունի տանը ցողից էլ կարող է ջրհեղեղ լինել։

Մրջյունն էլ իր տան մեջ խան ու սուլթան է։

Յուղը կատուն է կերել, իմ բերանից են հոտ քաշում։

Նա որ հազար կույր աղջիկ ունենա, հազարին էլ մի օրում մարդի կտա։

Նա հին դարմանն է քամուն տալիս։

Նետած քարը ուր էլ թռչի, կաղի ոտքին կդիպչի։

Նետը մարմինն է խոցում, լեզուն՝ սիրտը։

Նոր կժի ջուրը սառը կլինի։

Նրան գյուղ չեն թողնում, տանուտերի տունն է հարցնում։

Շան անունը տուր, փայտը ձեռքդ առ։

Շան հաչոցը մուրացկանին օգուտ է։

Շատ գիտես, քիչ խոսիր։

Շունը տիրոջ տանն առյուծ է։

Ոչ ոք իր թանին թթու չի ասի։

Ոսկի ունես, բոլորը քո եղբայրները կլինեն։

Ով՝ էշ, մենք՝ փալան։

Ով էշը կտուրն է բարձրացնում, նա էլ նրան ցած կհջեցնի։

Ով հարևանի ընթրիքի հույսին է, սոված կքնի։

Ով սիրամարգ է ուզում ունենալ, պետք է նեղություն քաշի, Հնդկաստան գնա։

Ով ուրիշի պակասը քեզ է ասում, քոնն էլ ուրիշին կասի։

Որտեղ հաց ու ջուր կա, դրանից լավ տեղ չկա։

Որտեղ՝ սեր, այնտեղ՝ խանդ։

Չես տա, չես ստանա։

Պապիդ կհասկանաս, երբ պապ դառնաս։

Պատերի մեջ մկներ կան, մկներն էլ ականջներ ունեն։

Պատվով մեռնելն անպատիվ ապրելուց լավ է։

Պղինձը պղնձին ասում է՝ տակդ մրոտ է։

Պտուղը կերար, ճյուղը մի՛ կոտրի։

Ջրաղացից ես եմ գալիս, ալրի մեջ դո՞ւ ես կորել։

Ջուրն իր ճանապարհը կգտնի։

Սանդուղքներով երկինք չես բարձրանա։

Սոխն էլ է մրգի շարք անցել։

Վարդ սիրողը փշի ծակոցին պետք է դիմանա։

Վեճը կժի ու քարի միջև, կժի համար լավ չի վերջանա։

Վերջիվերջո գայլի ձագը գայլ է դառնալու։

Տաքդեղը փոքր է, բայց բերան է այրում։

Տղայի տանը ոչինչ չկա, աղջկա տանը հարսանիք է։

Ցորեն է ցույց տալիս, գարի է վաճառում։

Ուզում է գետն անցնել՝ առանց ոտքերը թրջելու։

Ում կշեռքի վրա ոսկի կա, մկաններում էլ ուժ կա։

Ունեցածդ լավ պահիր, հարևանիդ օձիքից մի բռնիր։

Ուռենու վրա պտուղ մի փնտրիր։

Ուսուցչի խստությունը ծնողի փաղաքշանքից լավ է։

Ուտելու ժամանակ առողջ է, աշխատելու ժամանակ՝ հիվանդ։

Ուտելու հաց չունի, սոխ է ուտում, որ ախորժակը բացվի։

Ուր կա երկու խոհարար, ճաշը կամ աղի կլինի, կամ ալանի։

Ուր աղ ու հաց կերար, այնտեղ աղամանը մի ջարդիր։

Ուր մարդիկ միաչքանի են, դու էլ մի աչքդ փակիր։

Ուր պտղատու ծառ չկա, ճակնդեղն էլ նարինջի տեղ կանցնի։

Ուրիշի դուռը մատներով մի բախիր, որ քոնը բռունցքով չբախեն։

Փոսից դուրս եկավ, ջրհորն ընկավ։

Փոքր լճակի ձուկն էլ փոքր կլինի։

Փոքր քարն էլ իր տեղում ծանր է։

Քանի քեզանից կարծիք չեն հարցրել, բերանդ բաց մի անի:

Քարը քար է ջարդում։

Քիչ խոսք, շատ գործ։

Քնածը քնածին չի կարոդ արթնացնել։

Քո դատարկ կուժը իմ լիքը կժին մի խփիր:

Օձը մինչև չուղղվի բունը չի մտնի։

 

«Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» ժողովածու

Նույն շարքից