Հայաստան Ռազմական 

Վախ ասածը մեր զինվորների միջից դուրս ա եկել. Մարկոս Մարկոսյան

ԵԿՄ անդամ Մարկոս Մարկոսյանն օրեր առաջ է վերադարձել ղարաբաղաադրբեջանական սահմանից, ուր մեկնել էր կամավոր, իր ձևակերպմամբ՝ ջահել զինվորների կողքին լինելու համար:

 

Այն, ինչին ականատես է եղել արցախյան ազատամարտով անցած կամավորը, դժվարանում է բառերով արտահայտել: Մեր զինվորների արածը սպասածիցս վեր էր՝ ասաց: «Գնացել էինք իրենց դուխ տալու, բայց պարզվեց՝ իրենք լավ էլ դուխ ունեն»: Երկու, նույնիսկ երեք սերնդի նախկին ու ներկա զինվորներ 17 օր կողք կողքի հսկել են սահմանն ուխտադրուժ հակառակորդի ոտնձգություններից:

 

«Մեր զինվորներն իրոք հերոսներ են, ամեն դժվարության դիմանում են: Էս սերնդից ո՞վ կսպասեր, որ հողն ու հայրենիքն ամեն ինչից վեր կդասեր ու սեփական կյանքի գնով կկանխեր թշնամու առաջխաղացումը»: Ազատամարտիկի մեկնությամբ՝ իրավիճակն է բացահայտում մարդու հնարավորությունները: «Վախ ասածը մեր զինվորների միջից դուրս ա եկել: Էդ վախը մի պահ ա միայն՝ էն ժամանակ, երբ կողմնորոշված չես: Բայց հենց կողմնորոշվեցիր, հասկացար անելիքդ՝ վախը վերանում ա: Նրանց հարյուր զինվորը մեր մի զինվորն էլ չարժե: Հարցը քանակի մեջ չէ, որակ ա պետք, որակ... Մեր բանակը հենց դա ապացուցեց: Հասկացրեց, որ սա 15 թիվը չէ, որ մի երեսին խփել են, մյուսն էլ ենք դեմ տվել: Հասկացրեց, որ, չնայած մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց եթե դուք շարունակում եք կրակել, մեզ այլ բան չի մնում անել»: Չնայած հայկական կողմի անձնուրաց մարտերին, տարածքային կորուստ, այնուամենայնիվ, ունեցանք: Ըստ ազատամարտիկի՝ հակառակորդի առաջխաղացումն ավելին կարող էր լինել, եթե՝ բոլորի համար անսպասելի, ազերիների զորքը կանգ չառներ:

 

«Ինձ համար մութ մնաց. ինչի՞ էդ մի դիրքը վերցրին ու կանգ առան: Մինչև հիմա խելքի չեմ գալիս. եթե իրենք շարունակեին առաջ գալ, Ջեբրայիլի կեսը կգրավեին, որովհետև մեր ամեն պոստին վեց զինվոր ա կանգնած, իսկ իրենք գալիս էին հազարներով»: Նրա համոզմամբ՝ գրավված այդ դիրքը ետ վերցնելը ժամանակի խնդիր է:

Նույն շարքից