Միջազգային 

«The Wall Street Journal». Մոսկվան ամրապնդել է իր վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ

analitik.am

Ձեզ ենք ներկայացնում «The Wall Street Journal»-ում հրապարակված Կենտրոնական Ասիայի ու Կովկասի համալսարանի Ստոկհոլմում զարգացման ու անվտանգության քաղաքականության հարցերով համագործակցության ինստիտուտի ու Ջոն Հոփքինսի համալսարանի առաջատար միջազգային հետազոտությունների դպրոցի տնօրեն Սվանտե Կորնելի հոդվածը՝ նշանակալի կրճատումներով.


Ամերիկացի առաջնորդները Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցմանն արձագանքել են Ռուսաստանի մոտ տեղակայված ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքերն ամրապնդելով, եւ դա ճիշտ է: Սակայն շատ կարեւոր է, որպեսզի Վաշինգթոնը ուշադրություն դարձնի նաեւ Վրաստանի ու Ադրբեջանի միջոցով հարավկովկասյան միջանցքի անվտանգությանը, ոը որոշիչ նշանակություն ունի ինչպես Աֆղանստանից  հակատարձ տարանցման, այնպես էլ Արեւմուտքի համար Եվրասիայի սրտին հասնելու համար:


Չնայած որ Ուկրաինան ու Հարավային Կովկասի երկրները բաժանված են Սեւ ծովով, նրանց ճակատագրերը սերտորեն կապված են. դրանք բոլորն էլ կենտրոնական տեղ են զբաղեցնում Պուտինի երազանքներում՝ կապված «եվրասիական» կայսրության հետ, որը կձգվի Բելառուսից մինչեւ Տաջիկստան: Առնաց սլավոնական Ուկրաինայի ոչ մի իրական Եվրասիական միություն լինել չի կարող: Առանց հարավկովկասյան միջանցքի նկատմամաբ վերահսկողության Ռուսաստանը չի կարող ապահովել իր համար Կասպից ծովը ու Կենտրոնական Ասիան:


Քանի դեռ ռուս-ամերիկյան հարաբերությունները վատանում են Ուկրաինայի պատճառով, հետեւանքները չեն սահմանափակվի Ուկրաինայով: Հարավային Կովկասը այն շրջանն է, որտեղ հավանական է, որ Մոսկվան քաոս հրահրի: Պուտինը հարավկովկասյան միջանցքի ռազմավարական նշանակությունը շատ ավելի է լավ է հասկանում, քանի արեւմտյան պրոյեկտավորողների մեծ մասը: Այդ պատճառով էլ 2008-ին տեղի ունեցավ Վրաստան ներխուժումը, որը, ինչպես խոստովանել էր անգամ ՌԴ նախկին նախագահը, ուղղված էր ՆԱՏՕ-ի ընդլայնման խոչընդոտելուն:


Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանը համագործակցել է ԱՄՆ հետ՝ Ռուսաստանի տարածքով Աֆղանստանում գործողության համար հյուսիսային  մատակարարման ցանցը բացելով: Սակայն ԱՄՆ-ն իմաստուն վարվեց՝ այնպես անելով, որ այդ ցանցի մի մասը անցնի Հարավային Կովկասով, այլ ոչ թե Ռուսաստանով: Մոսկվան կարող է սպառնալ փակել ցանցի իր հատվածը՝ Պենտագոնին երկու ուղի թողնելով. Դեպի հարավ գնալ Պակիստանով կամ դեպի արեւմուտք Կովկասով: Այլ կերպ ասած, եթե Մոսկվան արգելափակի մուտքը Հարավային Կովկասի միջոցով, Վաշինգթոնը կարող է ամբողջությամբ կախյալ վիճակում հայտնվել Իսլամաբադից:


Մոսկվան արդեն ամրապնդել է իր վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ: Երեւանը, 2013-ի հուլիսին, ինչպես եւ Թբիլիսին, բանակցում էր Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ: Այնուամենայնիվ, երկու ամիս անց Պուտինը վախեցրեց Երեւանին, որպեսզի վերջինս միանա սեփական մաքսային միությանը: Եվ Վրաստանում, եւ Ադրբեջանում Պուտինը ռուսամետ ընտրազանգված է ներդրում ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության խմբերի ու էթնիկ փոքրամասնությունների միջոցով: Ադրբեջանում ու Վրաստանում առաջնորդներին չի տպավորել ղրիմայն ճգնաժամի վերաբերյալ արեւմտյան արձագանքը: Նրանց հետաքրքրում է, թե որտեղ եւ երբ իրենց արտաքին քաղաքականության արեւմտամետ ռիսկերը կգերակշռեն շահերին: 


Օգտագործելով Հայաստանում իր հսկայական ռազմական ներկայությունը՝ Մոսկվան կարող է սադրել Ադրբեջանին՝ հաշվի առնելով այդ երկու երկրների միջեւ Ղարաբաղի համար մղվող պայքարը:Իսկ Վրաստանը գտնվում է Ռուսաստանի ու Հայաստանում ռուսական կայանների միջեւ: Մինչդեռ Թբիլիսին ծրագրում է ԵՄ հետ համագործակցության մասին պայմանագիր ստորագրել, Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումը կարող է միայն ավելանալ: Իսկ եթե Մոսկվան ռազմական միջա՞նցք պահանջի Վրաստանով դեպի Հայաստանում իր ռազմակայանները: Եթե քմահաճ ու չստուգված վրացական կառավարությունը չզգա ամերիկյան աջակցությունը, բաց կմնա այն հարցը, թե ինչպես կարձագանքի Թբիլիսին:


Իրադարձությունների նման զարգացումը լուրջ հետեւանքներ կունենա Ամերիկայի համար: Եթ միայն երկու երկրներից մեկը հանձնվի, Մոսկվան վերահսկողություն կստանա Աֆղանստանից հակադարձ տարանցիկ երթուղու նկատմամբ: Իսկ երկարաժամկետ հեռանկարում դա կնշանակի Վաշիգթոնի կողմից Կենտրոնական Ասիայի հանդեպ վերահսկողության կորուստ: Ըստ որում, բոլոր հույսեր, որ կասպիական էներգառեսուրսները կօգնեն դիվերսիֆիկացնել ԵՄ էներգետիկ անվտանգությունը, կարող են ի չիք դառնալ:

Նույն շարքից